ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 6 » Քաղաքացիական վեճերը պետք է լուծեն պետական մարմինները /Մարդիկ պետությունը ստեղծել են, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն նրան/
12:12
Քաղաքացիական վեճերը պետք է լուծեն պետական մարմինները /Մարդիկ պետությունը ստեղծել են, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն նրան/

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագծի կարգավորումները վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա են դարձել։ Փոփոխություններով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար ենթարկել քրեական պատասխանատվության։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը, «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, այսպիսի իրավադրույթների ներմուծումը քրեական օրենսգիրք՝ նպատակ ունի կանխել իրենց հարցերը լուծելու նպատակով Հայաստան եկող քրեական հեղինակությունների մուտքը։ Սակայն սա, ըստ նրա, բավարար պատճառ չէ, որ այսքան հրատապությամբ նման նախագիծ մշակվի։ «Որպեսզի դրսից քրեական տարրեր չթափանցեն Հայաստան եւ չվերածեն մեր երկիրն իրենց համար խնդիրներ լուծելու ապահով «օթյակի», այդ առումով կիսում եմ նախագծի հեղինակների մտահոգությունը եւ նպատակը։ Բայց մենք պետք է ճիշտ հաշվարկենք, որպեսզի իրականում պետության համար, հասարակության համար վտանգ ներկայացնող մարդը հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ցանկացած քրեական հեղինակության տունը բանտն է։ Բանտը երբեք տուն չի կարող լինել։ Երկար տարիներ էլ բանտում անցկացրած մարդը, եթե հոգեկան հավասարակշռությունը դեռ չի կորցրել, ապա երազում է ազատության մասին»,—մեկնաբանեց պատգամավորը։
Պետրոսյանը գտնում է, որ բոլոր օրենքները, այդ թվում նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը» պետք է պատշաճ եւ օպերատիվ ձեւով «արձագանքեն» առաջացած մարտահրավերներին։ Իսկ Հայաստանում քրեական աշխարհը արդյո՞ք այնպիսի ակտիվություն է դրսեւորում, որ անհապաղ է այսպիսի նախագիծ ընդունելու անհրաժեշտությունը։ «Ի սկզբանե ասեմ, որ որպես իրավաբան եղել եւ մնում եմ այս կարծիքին՝ ցանկացած հանցագործ պետք է ստանա օրենքով նախատեսված արդարացի պատիժ։ Բայց ես նույնպես հարցնում եմ՝ այսօր արդյոք մեր երկրում ամենագլխավոր խնդիրը սա՞ է, կառավարության առջեւ դրված գերակա առաջնային ուղղություններից մեկը սա՞ է։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն, եւ արդյոք այս խնդիրը կառավարության գործունեության ծրագրում եղե՞լ է»,–հարցադրում արեց պատգամավորը։ Նրա կարծիքով, եթե անգամ խնդիրը կա, ապա այն աստիճանի հրատապ չէ, որ դրա վերաբերյալ շտապ օրենսդրական կարգավորում ապահովեն։ Դիրքորոշումը հետեւյալն է՝ քանի դեռ անձը կոնկրետ հանցագործության մեջ մեղավոր չէ, արարք չի կատարել, չպետք է նրա նկատմամբ հետապնդում սկսել։
«Իրավաբանները կասեն, որ կա բանդիտիզմի հանցակազմ, եւ անձը պատասխանատվություն է կրում բանդայի բոլոր գործողությունների համար, եթե անգամ տվյալ ակցիային չի մասնակցել։ Սակայն ասվածը բանդիտիզմ է, ամենածանր հանցագործություններից, իսկ այս նախագծում պատիժ է սահմանված, օրինակ, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Դիմելու համար մարդուն տանեն քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն, ընդ որում ազատազրկման՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»,– տարակուսում է Պետրոսյանը։
Որպես իրավաբան, չի ցանկանում աբողջությամբ արտահայտել իր վերաբերմունքը, ներկայացնել իր պատկերացումները քրեական աշխարհի կամ այդ աշխարհի առանձին ներկայացուցիչների վերաբերյալ։ Հիշյալ անձանց «օրենքներում», իր խոսքով, կա իրար նկատմամբ այնպիսի հարգանք ու հիերարխիայի զգացում, ինչը շատ դեպքերում բացակայում է սովորական հասարակության կյանքում։ «Հարգելով մեր պետական կառույցների հեղինակությունը, այնուամենայնիվ պիտի նշեմ, որ մի բան անվիճելի է։ Շատ դեպքերում մարդիկ դիմում են քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որովհետեւ հույսները կտրել են պետական մարմիններին դիմելու դեպքում օպերատիվ, լիարժեք, ամբողջական արձագանք ստանալուց։ Դրա համար էլ ընտրում են այդ ճանապարհը։ Բացի այդ, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ շատ սահամանափակ քանակությամբ գործեր ու քաղաքացիական վեճեր են լուծվում այսպես կոչված ողջամիտ ժամկետներում։ Մարդը 500 հազար դրամ մեկից գումար ունի ստանալու, դիմում է դատարան ու տարիներով դատարանների դռներն ընկնում, վերջում կա՛մ հասնում, կա՛մ չի կարողանում հասնել իր նպատակին»,—մեկնաբանեց նա։ Այնուամենայնիվ, որպես իրավաբան գտնում է, որ քաղաքացիական վեճերը, այո, պետք է լուծեն պետական մարմինները, որովհետեւ մարդիկ պետությունը ստեղծել են, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն այդ կառույցին՝ մյուս մասը «փրկելու» համար

 

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024