ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 10 » ՀԱԷԿ-ը միացել է էներգահամակարգին /Ոչ պակաս ծավալային աշխատանքներ էլի են պլանավորվում/
10:12
ՀԱԷԿ-ը միացել է էներգահամակարգին /Ոչ պակաս ծավալային աշխատանքներ էլի են պլանավորվում/


Ընդամենը օրեր առաջ «ՀՀ»-ն խոսել էր այն մասին, թե Հայկական ատոմային էլկայանի տարբեր արտադրամասերում պլանային նախազգուշական վերանորոգման ինչ աշխատանքներ են տարվում (ՊՆՎ—2019)։ Եվ ահա, ինչպես տեղեկացանք «ՀԱԷԿ» ՓԲԸ—ից, սեպտեմբերի 8—ին, ժամը 11։48—ին, ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ. ՊՆՎ—ից հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ եւ միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին։
Ռեակտորը աշխատանքային պարամետրերի բերելուց եւ N3 տուրբագեներատորը ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2019թ. ՊՆՎ—ն համարվում է ավարտված։
Ի դեպ, N3 տուրբագեներատորը կրում է 236 ՄՎտ բեռնվածք։
Եվ, ի միջի այլոց, ի պատասխան թյուրքական «մասնագիտական» քննարկումների, ընդգծենք, որ կայանում եւ դրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա է եւ չի գերազանցում բնական ֆոնային արժեքները։ Եվ սա իրապես մասնագիտական գնահատական է։
«ՀԱԷԿ» ՓԲԸ—ն տեղեկացնում է նաեւ, որ արդեն 4—րդ տարին է, ինչ ՀԱԷԿ—ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ—ների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում։ Եվ մեծածավալ գործ է արվել։
Ընկերությունը հատ առ հատ թվարկում է դրանք. 1. ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափում, դրա լվացում եւ նախապատրաստում վերահսկման անցկացմանը, 2. ռեակտորի իրանի գործիքային հետազոտում եւ արդյունքների նախնական վերլուծություն, 3. անվտանգության 1—ին եւ 2—րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավարտ նախնական եզրակացությամբ, 4. ռեակտորի կառավարման եւ պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում, 5. ԿՊՀ—ի արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում), 6. վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում, 7. միջուկային վառելիքի ջերմային էներգիան դեպի տուրբիններն ուղղվող «սուր շոգու» էներգիայի կերպափոխող առաջին կոնտուրի խողովակաշարերի եւ սարքավորումների ջերմամեկուսիչների փոխարինման ավարտ, 8. անվտանգության 2—րդ եւ 3—րդ դասի համակարգերի առանձին պոմպերի, արմատուրի, խողովակաշարերի տարրերի փոխարինում, 9. հուսալի սնուցման համակարգի ուժային կուտակիչների բլոկների փոխարինում։
Իսկ եթե ոչ մասնագիտական տերմինաբանությամբ, ապա՝ սրանք այն աշխատանքներն են, որոնք էապես բարձրացնում են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը։
Հավելենք, որ ոչ պակաս ծավալային աշխատանքներ էլ պլանավորվում են էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի վրա (մեքենասրահում)։
Շարունակվում են աշխատանքները տուրբին—գեներատոր—տրանսֆորմատոր երկրորդ լրակազմի սարքավորումների վրա (մասնավորապես՝ բարձր ճնշման գլանի, երկու ցածր ճնշման գլանի, N4 տուրբինի երեք խտուցքահան պոմպի, N4 տուրբագեներատորի եւ օժանդակ համակարգերի տարրերի փոխարինում)։
Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10 տոկոսով) օգտակար գործողության գործակցի հաշվին։ 
«ՀԱԷԿ» ՓԲԸ—ն հարկ է համարում նշել, որ «այս հսկայական պլանների հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ամբողջ գործընթացի հստակ կազմակերպման եւ Հայկական ԱԷԿ—ի անձնակազմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության։ Ինչպես նաեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձեւավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում։ Ավարտված ՊՆՎ—ի տարբեր ժամանակահատվածներում կայանում աշխատել է այդ կազմակերպությունների 200—600 մասնագետ, եւ նրանք բոլորը ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ եւ, ինչը հատկապես արժեքավոր է, ՀԱԷԿ—ում սպեցիֆիկ իրավիճակների ըմբռնում ու ծագող խնդիրները լուծելու պատրաստակամություն»։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024