ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 21 » ՀՀ անկախության 25–ամյակը՝ բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի
12:54
ՀՀ անկախության 25–ամյակը՝ բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի

Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության Անկախության 25–ամյակը մեր ամենանվիրական տոնն է։ Սա հրաշալի առիթ է արժեւորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները։ Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով եւ մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25–րդ տարեդարձը»,–բացելով նիստը՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ–տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին, ով մանրամասներ է ներկայացրել Անկախության 25–ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման հարցի շուրջ։ «Անկախության 25–րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել հանրապետության նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու եւ անկախության 25–ամյա սերունդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ»,–նշել է Վիգեն Սարգսյանը։
Նիստում քննարկվել են Անկախության 25–ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի ընտրությանը, տոնակատարություններին սփյուռքահայության եւ երիտասարդության ակտիվ մասնակցությանը, համահայկական տնտեսական համաժողովի կազմակերպմանը, Երեւանում եւ մարզերում տոնական միջոցառումների անցկացմանը վերաբերող եւ այլ հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ։
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է Անկախության 25–ամյակին նվիրված միջոցառումների՝ բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի կազմակերպումը եւ այդ ուղղությամբ պատկան բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը։ Կառավարության ղեկավարն առաջարկել է հանձնաժողովի անդամներին՝ մինչեւ մարտի վերջը միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները եւ գաղափարները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն, որից հետո մինչեւ ապրիլի 15–ը կմշակվեն եւ քննարկման կներկայացվեն Անկախության 25–ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծն ու ժամանակացույցը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024