Տարածաշրջանում որոշակիանում է ռուս-ամերիկյան դիմակայությունը
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով առաջին անգամ Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա, հայտարարել է, որ Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա էր իրեն խնդրել նման քայլի դիմել։ «Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ արեցի դա, այն է, որ նախագահ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Վատ իրավիճակ կլիներ։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»։ Հարցին, թե իրեն անհարմար զգո՞ւմ է Հայոց ցեղասպանության բանաձեւը արգելափակելու համար, հնչել է պատասխան. «Այո՛, որովհետեւ ես հավանում եմ Մենենդեսին։ Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ։ Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։ Պնդումներ կան, թե սենատորի վրա լուրջ հանրային ճնշում է եղել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընթացքը Սենատում կասեցնելու համար, եւ նա, իր վարկը պահպանելու նպատակով, դիմում է որոշակի բացահայտումների՝ արդարացման ակնկալությամբ։ Երկրորդ անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա վետոյի իրավունքը կիրառեց ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն՝ իբր, այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Մենք չենք բացառում, որ սա Անկարային ինչ—ինչ պահանջներ ներկայացնելու հերթական ճնշումներից մեկն է, որով ԱՄՆ—ի նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Էրդողանին հասկացնում է, որ Մոսկվա մեկնելով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելով՝ պետք է շատ զգույշ լինի իր որոշումներում։ Նշենք, որ Թուրքիայում կան պաշտոնյաներ, որոնք այսօր էլ կողմ են, որ թուրքական զինուժը ձեռք բերի նաեւ ռուսական զինտեխնիկա, իհարկե, նախ եւ առաջ խոսքը C—400 ՀՕՊ համակարգերի մասին է, ինչին էլ դեմ են ե՛ւ Սպիտակ տունը, ե
...
Կարդալ շարունակությունը »