Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ—հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների եւ ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին։ Մեր երկրների միջպետական եւ միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաեւ այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել եւ արդյունքներն ավելացնել։
Ես հաճույքով եմ հիշում նաեւ սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները եւ պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին։ Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան—Հունաստան—Կիպրոս ձեւաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երեւանում։ Դա շատ կարեւոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, եւ մեր ժողովո
...
Կարդալ շարունակությունը »