Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 05
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան։ Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը բացառիկ հայտարարություն է տրամադրել «Արմենպրեսին»։
«Հույն—հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ եւ հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաեւ ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա։ Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների ու սոցիալական արդարության պաշտպանությանը եւ ամրացմանը։ Այս ուղղությամբ մեր ջանքերի հիմնական քաղաքական ու ինստիտուցիոնալ հենարանը միջազգային իրավունքի համապարփակ կիրառումն է։
Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի՝ վերը թվարկած չափանիշները։ Չնայած յուրաքանչյուր երկրի սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միաժամանակ ստացավ ավելի լայն խթան եւ հանգեցրեց երեք երկրների միջեւ բազմակողմ համագործակցության։ Այդուհանդերձ, Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բացարձակ անկեղծ եւ սերտ համագործակցության հիմքերում ընկած են միմյանց նման նահատակության իրողությունները։
Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որեւէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել։ Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են,
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը
Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ արարողակարգի՝ տեղի կունենան ծաղկեպսակի զետեղում, շրջայց հուշահամալիրի թանգարան եւ ծառատունկ։
Նախատեսվում են Պրոկոպիս Պավլոպուլոսի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ։ Հունաստանի նախագահին կընդունի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն։ Նախատեսվում են նաեւ այցելություն Մատենադարան, հանդիպում Հայաստանի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, մշակութային այլ միջոցառումներ։
Հունաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգի, հայ—հունական հարաբերությունների շուրջ «ՀՀ»—ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
–Հոգեւոր, պատմական, մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ բավականին խոր արմատներ ունեն։ Արդյոք համարժեք ձեւո՞վ են զարգանում նաեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները։ Ի՞նչ քայլեր են իրականացվում՝ այս ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու համար։
–Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատվել է գերազանց քաղաքական երկխոսություն։ Հայ եւ հույն ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|