ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 5 » Հունաստանը վճռականորեն հանդես է գալիս /Հօգուտ ԵՄ-Հայաստան կապերի առավել սերտացման/
09:33
Հունաստանը վճռականորեն հանդես է գալիս /Հօգուտ ԵՄ-Հայաստան կապերի առավել սերտացման/

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան։ Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը բացառիկ հայտարարություն է տրամադրել «Արմենպրեսին»։
«Հույն—հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ եւ հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաեւ ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա։ Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների ու սոցիալական արդարության պաշտպանությանը եւ ամրացմանը։ Այս ուղղությամբ մեր ջանքերի հիմնական քաղաքական ու ինստիտուցիոնալ հենարանը միջազգային իրավունքի համապարփակ կիրառումն է։
Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի՝ վերը թվարկած չափանիշները։ Չնայած յուրաքանչյուր երկրի սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միաժամանակ ստացավ ավելի լայն խթան եւ հանգեցրեց երեք երկրների միջեւ բազմակողմ համագործակցության։ Այդուհանդերձ, Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բացարձակ անկեղծ եւ սերտ համագործակցության հիմքերում ընկած են միմյանց նման նահատակության իրողությունները։
Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որեւէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել։ Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, որ ստիպում են մեզ առաջ մղել «այլեւս երբեքի» սկզբունքը։ Նահատակվելու այս իրողությունը ներծծված է երկու վայրագ ցեղասպանությունների զոհերի արյան մեջ, մի կողմից՝ Հայոց ցեղասպանության, իսկ մյուս կողմից՝ Պոնտոսի հույների ցեղասպանության։
Բոլորի համար հայտնի է, որ այս հարցում Հունաստանը գլխավորեց ճանապարհը՝ 1996 թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ 2014 թ. քրեականացնելով դրա ժխտումը։ Մենք՝ հույներս, ուրախությամբ ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման տպավորիչ ընդլայնումը, որի ամենանշանավոր օրինակներից էր վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսի բանաձեւը։ Հայաստան կատարելիք այս այցի առթիվ իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ Հունաստանը վճռականորեն ու համառորեն հանդես է գալիս հանուն խաղաղության, բարգավաճման եւ մարդու հիմնարար իրավունքների ամեն երկրում, այլ ոչ թե միայն իր դաշնակիցների ու հարեւանների մոտ։ Այս սկզբունքները պաշտպանելու գործում մեզ առաջնորդող միակ սկզբունքը միջազգային եւ եվրոպական իրավունքի հստակ ու բազմակողմ կիրառումն է։
Առաջնորդվելով այս քաղաքականությամբ՝ Հունաստանը.
Նախ եւ առաջ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված բացառապես միջազգային իրավունքի վրա։ Հետեւաբար, խաղաղ կարգավորման որոնման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
Եվ երկրորդը՝ Հունաստանը վճռականորեն հանդես է գալիս հօգուտ Եվրամիության եւ Հայաստանի ավելի սերտ մերձեցման։ Այն բացառիկ առաջնահերթությունը, որը մենք տվել ենք Եվրամիություն—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը նախաձեռնելուն, հաստատում է այն կարեւորությունը, որը մենք հատկացնում ենք հույն—հայկական հարաբերություններին»,—նշված է նախագահ Պավլոպուլոսի հայտարարության մեջ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024