ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 22 » Իտալիան ԵՄ երկրների շարքում ՀՀ երկրորդ խոշոր առեւտրատնտեսական գործընկերն է
14:49
Իտալիան ԵՄ երկրների շարքում ՀՀ երկրորդ խոշոր առեւտրատնտեսական գործընկերն է

Երբ հիմքը պատմական է ու հարուստ, ընթացքը կարող է մեծ արագությամբ զարգանալ

Իտալիան այն երկիրն է, որի հետ մեր միջպետական կապերը միշտ զարգացել են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիմամբ։ Մեր փոխհարաբերությունները միշտ կրել են գործընկերային բնույթ եւ փոխվստահության բարձր մակարդակ են արձանագրել։ 
Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները դեռ 1992թ. մարտի 17-ին են հաստատվել, բայց Հայաստանի առաջին Հանրապետության որոշ դրվագներ աչքի անցկացնելիս չենք կարող չնշել, որ հայ-իտալական հարաբերությունները զարգանալու երկուստեք պատրաստակամություն միշտ են ունեցել։ Այդ ժամանակ, երբ երկիրը ծանր վիճակում էր, Հայաստանն աշխարհի հետ կապվում էր Բաթումով, եւ առեւտուրն արվում էր ապրանքափոխանակման միջոցով։ Ապրանքափոխանակությունն էլ կարգավորում էր ֆինանսների նախարարության կազմում գործող ապրանքափոխանակության կոմիտեն, որի սահմանած կանոնները թեեւ ելնում էին երկրի իրավիճակից, սակայն առեւտրի զարգացման համար նպաստավոր չէին։ Որպես օրինակ մեջբերվում է արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով գրավի պահանջը։ Մաքսային եւ այլ տուրքերի գանձումն էլ կարգավորված չէր։ Չնայած այս ամենին՝ մենք Իտալիայի հետ առեւտրատնտեսական կապեր հաստատեցինք (նաեւ Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, բայց Իտալիան առաջինն էր)։ Անշուշտ, այս ամենի մեջ պատմական ու քաղաքական գործոնը կար։
Հիմա էլ մեր երկրները հաջողությամբ գործակցում են՝ հետանկախական տարիներից ցայսօր։ Մեր երկրի ու Իտալիայի միջեւ 2018թ. ապրիլի 23—ի դրությամբ ստորագրված կա 3 արձանագրություն, տարբեր ոլորտներում համագործակցության 12 համաձայնագիր, փոխըմբռնման 9 հուշագիր։ Նաեւ՝ տնտեսական համագործակցության մասին համատեղ հռչակագիր։ 
Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա պետք է մեջբերենք մեր վիճկոմիտեի տվյալները։ Ըստ այդմ, ՀՀ—ի առեւտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2019թ. հունվար—սեպտեմբերին կազմել է 195.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13.4 տոկոսով։ 2019թ. հունվար—սեպտեմբերին արտահանումը Հայաստանից Իտալիա կազմել է 46.49 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 25.6 տոկոսով։ Այս տարի նույն ժամանակահատվածում Իտալիայից ներմուծումը (ըստ ծագման երկրի հատկանիշի) կազմել է 149.26 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10.1 տոկոսով։
Իսկ եթե փորձենք տարեկան կտրվածքով ամփոփում տալ, ապա, դարձյալ վիճակագրական տվյալների համաձայն, մեր երկրի առեւտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2018թ. կազմել է 232.48 մլն. դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 15.5 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ 2017թ. համապատասխան ցուցանիշը 201.3 մլն դոլար է։ 2018թ. արտահանումը Իտալիա կազմել է 49.88 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 15,2 տոկոսով է ավելի։ Նույն՝ 2018թ. Իտալիայից ներմուծումը կազմել է 182.6 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 15.6 տոկոսով։
Այսօր, երբ արդեն ավարտվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իտալիա, ուզում ենք հակիրճ արձանագրել, որ մեր երկու երկրների ներուժը շատ ավելի մեծ է, քան այսօր կա։ Նկատենք, որ երբ Իտալիայում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, երկկողմ փաստվել էր, որ ներուժը միայն տնտեսական ոլորտում չէ, այն կա եւ մշակութային, եւ գիտական ոլորտում։
Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրատնտեսական գործընկերն է, արձանագրել էր, որ միայն այս տարվա առաջին 9 ամիսներին երկու երկրների միջեւ առեւտուրն աճել է մոտ 14 տոկոսով։ Եվ որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը «լրացուցիչ հեռանկարներ են ստեղծում մեր երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»։
Միով բանիվ, մեր երկու երկրները կարող են շատ արագ ընթացքով զարգանալ (նույնիսկ հաշվի առնելով տնտեսական օբյեկտիվ դժվարությունները՝ փակ ճանապարհներով պայմանավորված), որովհետեւ մենք ունենք ամենակարեւորը՝ պատմական ամուր հենքն ու ընդհանրությունները։ Ընդ որում՝ ոչ մեկ ոլորտում։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024