ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 1 » Հավանություն է տրվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին /Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ/
09:54
Հավանություն է տրվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին /Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ։ Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12—ամսյա գնաճի 4 +/—1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1–ից։
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» եւ «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծով ինն ամսվա եւ տարեկան հատկացումների գումարները։
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարումն ապահովելու նպատակով։
Կառավարությունը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագիրը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում։
Կառավարությունը հաստատել է Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2020 թ. տարեկան ծրագիրը, որի նպատակը լճի եւ դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավումն է։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել 16 միջոցառում։
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։ 
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թ. տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։ Ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը եւ խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային եւ քաղաքական կյանքին։
Հավանության է արժանացել նաեւ Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թ. տարեկան ծրագիրն եւ միջոցառումների ցանկը։ Ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես, կբարելավվի երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, կապահովվի հավասարապես հասանելի, ներառական եւ որակյալ կրթություն։
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ—ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թ. միջոցառումների ծրագիրը։
Կառավարությունը հաստատել է.
—2020 թ. իրականացվելիք գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը. ցանկում ներառված են պետական նպատակային ծրագրերի նախագծեր գիտական կազմակերպություններից եւ Հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագիրը։
—2020 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերը՝ առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով։
—ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024