Ստեփանակերտում հրավիրված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միավորող ցանց։
Համաժողովում, որին մասնակցում են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի եւ շրջանակների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից՝ շուրջ 50 երկրներից ավելի քան 150 քաղաքական—հասարակական գործիչներ եւ մտավորականներ, ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
Անդրադառնալով, մասնավորապես, բանակցային գործընթացին, Բ. Սահակյանը կրկին վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,–շեշտել է Արցախի ղեկավարը։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, մասնավորապես նշել է, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, որն ամրա
...
Կարդալ շարունակությունը »