Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 09
Եվ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երեւանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,
ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։
Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։
Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։
Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում շարունակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը
Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել նախօրեին՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։
Պաշտոնական բացումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին։
World Congress on Information Technology (WCIT) 2019—ի աշխատանքները կամփոփվեն վաղը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|