Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար
Ներկայումս թուրք-սիրիական սահմանին անդորր է, բացառությամբ երբեմն հնչող կրակահերթերի, որ լսվում են երկու կողմից էլ, բայց ծավալման ոչ մի գործողություն չի կատարվում։ Սա այսօր նմանվում է հայ—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխան հարված է հասցնում։ Նմանապես սիրիական կողմն է պատասխան կրակ բացում, երբ թուրքերը փորձում են ամենօրյա լարումը պահպանել։ Եվ ինչպես Բաքուն է իր սադրանքներից հետո մեղադրում հայկական կողմին, այդպես էլ Անկարան է մերթ ընդ մերթ հայտարարում, թե խնդիրը դեռ լուծված չէ, ուստի չի բացառվում նոր ներխուժումը։ Գաղտնիք չէ, որ թյուրքական կեղծարարությունն ամեն տեղ նույնն է։
Ինչեւէ, նոր ներխուժման սպառնալիքը հին ոճով են դեռ հիմնավորում, իբր դա հերթական պայքարն է լինելու ահաբեկիչների դեմ՝ քրդական զինյալներին ահաբեկիչ որակելով։ Թուրքիայում գործող քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությունը Անկարան որակում է ահաբեկչական (քրդերն այն համարում են ազատագրական)։
«ՀՀ»—ն թուրք—ադրբեջանական «կարճ» հիշողության մասին գրել է՝ ոնց են «մոռացել», թե թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներն ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի շարքերում կռվել Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դեմ։ Ինչպես են ծայրահեղականների հետ մասնակցել արաբների, քրդերի, եզդիների, հայերի, ալեւիների եւ այլ ազգերի կոտորածներին ու տեղահանումներին՝ իրաքյան եւ սիրիական քրդական ինքնավարություններում, չխնայելով ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին ու արեւապաշտ եզդիներին։ Այդ իրավիճակում հայտնված ազգությունները դա համեմատ
...
Կարդալ շարունակությունը »