ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 01:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 17

Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով «Գլոբալ ինովացիոն ֆորումի» կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու եւ տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու առումով։
Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից, արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ։ Եվ երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք փոխարինելու էին մարդու աշխատանքը՝ ինչ—որ չափով, արհեստավորները, որոնք այդ ժամանակներում բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ եւ ջարդուփշուր անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մի մտահոգություն։ Այն հետեւյալն էր. եթե այն աշխատանքը, որն անում ենք մենք՝ մարդիկ, պիտի անեն հաստոցները, ի՞նչ պիտի անենք, հետեւաբար, մենք եւ ինչո՞վ պիտի զբաղվենք, հետեւաբար, եւ ինչո՞վ պիտի ապրենք։
Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն։ Պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, եւ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում։ Եվ, հետեւաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է, որովհետեւ նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է օտարման ենթակա պետական անշարժ գույքի վաճառքը կազմակերպել գնորդների գնային առաջարկների հիման վրա։ Համապատասխան որոշման նախագիծը (վաճառքի կազմակերպման կարգի հետ միասին) քննարկման է դրված։ Հստակեցնենք՝ ըստ պատկան մարմնի, խոսքը վերաբերում է պետական սեփականություն համարվող այն անշարժ գույքին, որ օտարման տարբեր ձեւերով՝ աճուրդով, մրցույթով եւ ուղղակի ձեւով վաճառքի է ներկայացվել եւ գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված գնի պարագայում էլ չի վաճառվել։ Այլ կերպ՝ դժվար իրացվող անշարժ գույքին։
Օտարման ենթակա պետական սեփականության գույքը գնային առաջարկների հիմամբ վաճառելու գործընթացն իրականացնելու նպատակով կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը։ Եվ որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով եւ դրան համապատասխան մշակել մեթոդական ու իրավական դաշտ։
Առաջին փուլը աճուրդի մասնակիցների որակավորման փուլը կլինի, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման եւ դրանց քննարկման ճանապարհով կսահմանվի օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը։ Նաեւ՝ մասնակիցների շրջանակը։
Ի դեպ, վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի՝ ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից։
Իսկ երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումը կլինի։
Առաջին փուլի համար կստեղծվի վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կկազմի եւ կհրապարակի վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, կընդունի գույքի վաճառքի հայտերը, կվարի հայտերի ընդունման գրանցամատյանը, կքննարկի ներկայացված գնային առաջարկները, կորոշի օտարման ենթակա պետակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024