ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 02.05.2024, 01:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 17 » «Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
09:28
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»

Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով «Գլոբալ ինովացիոն ֆորումի» կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու եւ տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու առումով։
Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից, արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ։ Եվ երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք փոխարինելու էին մարդու աշխատանքը՝ ինչ—որ չափով, արհեստավորները, որոնք այդ ժամանակներում բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ եւ ջարդուփշուր անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մի մտահոգություն։ Այն հետեւյալն էր. եթե այն աշխատանքը, որն անում ենք մենք՝ մարդիկ, պիտի անեն հաստոցները, ի՞նչ պիտի անենք, հետեւաբար, մենք եւ ինչո՞վ պիտի զբաղվենք, հետեւաբար, եւ ինչո՞վ պիտի ապրենք։
Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն։ Պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, եւ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում։ Եվ, հետեւաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է, որովհետեւ նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիաները հանգեցնում են նոր մտածողության, այդ նոր մտածողությունն իր հերթին բերում է նոր տեխնոլոգիաներ եւ այդպես շարունակ։ Երբ մենք ասում ենք ինովացիա, առաջին հերթին պիտի նկատի ունենանք մտքի ինովացիա, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը, որովհետեւ շատ դեպքերում ինովացիա ասելով, տեխնոլոգիաներ ասելով մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ. զարգանում է իրականում մարդու միտքը, եւ այդ բոլոր ֆիզիկական եւ նույնիսկ ոչ ֆիզիկական IT արտադրանքները մարդու մտքի արգասիք են։
Եվ, հետեւաբար, այսօր ամենակարեւոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ, եւ այդ նույն վախերը, բնականաբար, առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ։ Բայց տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը եւ դրա արդյունքում՝ միտքը։ Եվ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որպեսզի մարդու մտածողությունը, մարդու միտքը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի եւ նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի եւ էության մեջ եւ խորանալով դեպի տիեզերք։
Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մենք կարողանանք հաղթահարել վախերը՝ ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլեւ մեր բոլոր վախերը, որովհետեւ թերեւս վախն այն ամենակարեւոր գործոնն է, որ միշտ ամենուր, ամեն տեղ խոչընդոտում է զարգացումը, խոչընդոտում է առաջընթացը, խոչընդոտում է հաղթանակի հասնելու մեր ձգտումը։ Եվ ես հույս ունեմ, որ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին եւ, ընդհանրապես, մարդկությանը կօգնի հաղթահարել եւ կառավարել գլոբալ վախերը։ Եվ սա կլինի, թերեւս, ամենակարեւոր արդյունքը, որին մենք պիտի ձգտենք ոչ միայն այսօր, այլեւ ընդհանրապես առաջիկայում։ Եվ ես հաջողություն եմ մաղթում «Գլոբալ ինովացիոն ֆորումին»։
Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, հարգելի ներկաներ, բայց ես, ձեր թույլտվությամբ, ուզում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական եւ ամենաավանդական կերպի հետ։ Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։
Հայտարարությունը հետեւյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10—ին։ Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10—րդ ամսի 10—րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում։
Շնորհակալ եմ ուշադրության համար»։

***
Հոկտեմբերի 16—18—ը Երեւանում անցկացվող «Global Innovation Forum 19։ Transforming Intelligence» ֆորումի կազմակերպիչը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն է՝ FAST—ը, միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ «GIF19։ Transforming Intelligence»—ի նպատակն է՝ համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս եւ խթանել կապը գիտության, արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ։ Ֆորումի շրջանակում քննարկումներ են ծավալվելու տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներին, արհեստական բանականության դրսեւորումներին, մարդու, հասարակության, բիզնեսի եւ պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման եւ զարգացման վրա դրանց ուղղակի եւ անուղղակի ազդեցությանը վերաբերող եւ այլ թեմաների շուրջ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024