Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 02
Մեզ հաջողվեց ընդլայնել միության համագործակցության աշխարհագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երեւանում՝ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության շրջանակում։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւին, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Արարողակարգային ձեռքսեղմումից եւ տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։
Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երեւանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու եւ դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար։ Ինչպես բազմիցս նշել եմ, մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ—ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում երեկ Ստեփանակերտ է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հացերով հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնի գլխավորած պատվիրակությունը։
Ամերիկացի կոնգրեսականին եւ նրա հետ ժամանած անձանց Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԱՀ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Հյուրերը, ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների մի խումբ պատգամավորների եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել են բերդաքաղաք Շուշիի տեսարժան վայրերում, այցելել երկրաբանական ու կերպարվեստի թանգարաններ, ծանոթացել ցուցադրվող հարուստ հավաքածուներին, մոմ վառել Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում...
Կոնգրեսականը, դիտելով թանգարանային հին ու նոր հավաքածուները, հատկապես շատ է տպավորվել հայկական հին գորգերով, հետաքրքրվել նրանց ստեղծման պատմությամբ։ Շուշիում շրջելու ժամանակ նա չի թաքցրել իր գոհունակությունը՝ վերակառուցվող եւ բարեկարգվող փողոցների, նորակառույց շինությունների, մասնավորապես՝ կրթամշակութային նորոգ օջախների եւ վերականգնվող պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ։
«Հայաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ ես ձգտում եմ թեկուզեւ մեկ—երկու օրով Արցախ գալ եւ նորոգել հիշողություններս, ուրախանալ բարեկամներիս ձեռքբերումներով,–ճեպազրույցի ժամանակ ասաց կոնգրեսականը։–Այստեղ՝ բերդաքաղաք Շուշիում, ես տեսա այն ամենը, ինչ դարերի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին կառուցել, ստեղծել ու աչքի լույսի պես պահպանում է հայ ժողովուրդը։ Ամեն ինչ հայկական է, հայաշունչ։ Եվ դա ինձ շատ ուրախացրեց։ Մարդիկ իրենց երկրի, իրենց օջախների տերն են եւ շարունակում են ապրել, արարել։ Մեր նպատակն է սատարել ինչպես հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության միջազգա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|