ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 01

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ։ Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12—ամսյա գնաճի 4 +/—1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1–ից։
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» եւ «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր տարածաշրջանը, որն աշխարհագրական (եւ աշխարհաքաղաքական) ժամանակակից ձեւակերպմամբ Հարավային Կովկաս է համարվում, երկար ժամանակ է, ինչ գտնվում է անդորրի մեջ, սակայն համարել, որ աշխարհի խաղաղ անկյուններից մեկն է, ճիշտ չի լինի։ Այսօրվա անդորրն ընդունված է համարել հարաբերական, առավել եւս, որ հայ—ադրբեջանական (ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում) հակամարտությունը դեռ տաք է մնում Ադրբեջանի սադրանքների մշտառկա պայմաններում, իսկ ռուս—վրացական համակարտությունը թեեւ սառած վիճակում է, բայց կարող է տաքանալ՝ միջազգային վայրիվերումների հետ պայմանավորված։
Քաղաքա—տնտեսական եւ այլաբնույթ վերլուծություններում միասնական Կովկասը վաղուց են երկու մասի բաժանված ներկայացնում, Հյուսիսային Կովկաս, որը Ռուսաստանի Դաշնության տարածքում է (Չեչնիա, Ինգուշիա, Օսիա ու այլ ինքնավար հանրապետություններ), եւ Հարավային Կովկաս, որտեղ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն են։ Այս երկու դեպքերում գործածվում են նաեւ Անդրկովկաս եւ Այսրկովկաս անվանումները։
Սակայն իրականում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մեջ բնականորեն եւ պատմականորեն առկա է աշխարհին ի սկզբանե հայտնի մեկ այլ տարածաշրջան՝ Հայկական լեռնաշխարհը, որի մի հատվածն է այսօր Հարավային Կովկաս ասվածը։ Այս պատմաքաղաքական եւ աշխարհագրական տեղեկատվության իմաստն այն է, որ մենք՝ հայերս, եղել ենք, կանք ու պիտի մնանք մեր հայրենիք—բնօրրանում, այսօրվա ձեւակերպմամբ՝ մեր աշխարհագրական տարածքում, եւ պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Հայաստանը վերստին կարողանա կարեւոր պետություն դառնալ համաշխարհային այս խաչմերուկում, որտեղ հաճախ են նախաձեռնվում աշխարհի վերաբաժանումները, որպեսզի այդ վերաբաժանումները հանգեցնեն Մերձավոր Արեւելք—Հայկական լեռնաշխարհ—Կովկաս եռատարածաշրջանային իրողության վերականգնմանը։
Այսօր էլ խոսում են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերով այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան բազմանդամ պատվիրակության ուղեկցությամբ։
Ինչպես նշել են իրանական ԶԼՄ—ները՝ նա ելույթ է ունենալու՝ ներկայացնելով Իրանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները ԵԱՏՄ—ի հետ համագործակցելու առումով։ Ռոհանին այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ։ Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ համատեղ նախագծերի ու համաձայնությունների իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Ըստ IRNA գործակալության՝ Իրանի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների նախագահների հետ։ Նշենք, որ Իրան—ԵԱՏՄ տնտեսական ազատ գոտիներ ստեղծելու եւ ազատ առեւտրի եռամյա համաձայնություն է կնքվել, որը հաստատվել է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի խորհրդարաններում։ Ռոհանին դեռեւս հուլիսի 10—ին ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ նշյալ համաձայնագիրը կնպաստի Իրանի եւ ԵԱՏՄ—ի առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ակտիվացմանն ու ծաղկմանը։ Հատկանշական է, որ այդ փոխհարաբերությունների ծավալը Իրանի արտաքին առեւտրատնտեսական փոխհարաբերություններում զգալի չէ, իրանական աղբյուրների տվյալներով 2018թ. սկզբին, ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջեւ այն կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ Իրանի արտահանությունը 670 միլիոն դոլար է։
Հաշվի առնելով այս թեմայով իրանական ԶԼՄ—ների հրապարակումների առավելապես դրական վերաբերունքը, կարելի է ասել, որ իրանցիները հույսով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մի շարք երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Կարելի է նաեւ քաղաքատնտեսական առումով մի մեկնաբանություն էլ հավելել, որ ԱՄՆ—ի մասնակցությունը ԵԱՏՄ խորհրդի նիստին կարող էր «գովազդել» ու ամրապնդել ԵԱՏՄ դիրքերը՝ ի վնաս ԵՄ—ի, որը կարող էր թուլացնել եվրա—ամերիկյան դիրքերը միջազգային ասպարեզում՝ ԵՄ—ԵԱՏՄ հակամարտության համապատկերում։ Առանց այն էլ ԵՄ—ն վերակազմակերպման կամ վերափոխման ճանապարհին է, ինչը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի՝ այդ կառույցից դուրս գալու խնդրի հետ, ինչն էլ արժանացել է ԱՄՆ—ի աջակցությանն ու պաշտպանությանը։
Ինչեւէ, այս հակամարտության մեջ Հայաստանի դերը կարող է վերարժեւորվել, քանի որ մեր երկիրը տարիներ շարունակ իր փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ միջազգային օրակարգում ամրագրված հարցերը համադրում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ կառույցների հետ, ինչպես ՀԱՊԿ—ի, այնպես էլ ՆԱՏՕ—ի ռազմավարական հարցերի շրջանակներում։
Երեկ՝ սեպտեմբերի 30—ին, Հայաստանի վարչապետը «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում այսօր մեկնարկում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։ Այս կապակցությամբ ԵԱՏՄ ներքին շուկայի կայացման եւ զարգացման հեռանկարների, ինտեգրացիոն գործընթացների եւ անդամ պետությունների օրենքների ներդաշնակեցման հետ կապված խնդիրների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ։
«Խորհրդարանական հանձնաժողովները կամ կոմիտեները իրենց գործունեության բնույթով տարբերվում են գործադիր կառույցներից, այդ թվում՝ ԵԱՏՄ—ի մասով։ Մեր հանձնաժողովի աշխատանքներն ուղղված են հիմնականում օրենքների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության հետ, աշխատանքներ ենք տանում նաեւ ԱՊՀ երկրների հետ, բայց, իհարկե, ամենաառաջնայինը խորհրդարանական վերահսկողությունն է մեր հանրապետության բոլոր այն պետական կառույցների գործունեության նկատմամբ, որոնք ներառում են ինտեգրացիոն գործընթացները»,– ասաց Մելքումյանը՝ նկատելով, որ բոլոր կառույցներն էլ այս կամ այն կերպ կարող են առնչվել ինտեգրացիոն գործընթացներին։ Այսպես, եթե նշում ենք, որ ԵԱՏՄ—ում պետք է լինի միասնական էներգետիկ շուկա, ապա դա նշանակում է այս մասով աշխատանքներ մի կողմից՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մյուս կողմից՝ տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Արտաքին տնտեսական դիվանագիտությունից զատ՝ հանձնաժողովի հետաքրքրությունների շրջանակում են մշակութային, իրավական, միգրացիոն եւ մյուս ոլորտները, եւ պատահական չէ, որ հանձնաժողովի վերջին նիստերից մեկին մասնակցելու հրավեր էին ստացել ՀՀ—ում Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 280 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29—ին դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին եւ նրա տիկնոջը՝ Հո Չինին։ 
Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։ 
Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները։ Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երեւանում՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ եւ հիանալի մթնոլորտում։ Մենք մեծապես կարեւորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը եւ համոզված ենք, որ Ձեր այցը Երեւան կնպաստի մեր երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»։
Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր, եւ մենք Երեւան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով։ Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,–ասել է Լի Սյեն Լունը։
Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024