ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 11:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 1 » Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում /Արտաքին քաղաքականության ոլորտում նոր հեռանկարներ են ուրվագծվում/
09:54
Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում /Արտաքին քաղաքականության ոլորտում նոր հեռանկարներ են ուրվագծվում/

Այսօր Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մի շարք երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Կարելի է նաեւ քաղաքատնտեսական առումով մի մեկնաբանություն էլ հավելել, որ ԱՄՆ—ի մասնակցությունը ԵԱՏՄ խորհրդի նիստին կարող էր «գովազդել» ու ամրապնդել ԵԱՏՄ դիրքերը՝ ի վնաս ԵՄ—ի, որը կարող էր թուլացնել եվրա—ամերիկյան դիրքերը միջազգային ասպարեզում՝ ԵՄ—ԵԱՏՄ հակամարտության համապատկերում։ Առանց այն էլ ԵՄ—ն վերակազմակերպման կամ վերափոխման ճանապարհին է, ինչը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի՝ այդ կառույցից դուրս գալու խնդրի հետ, ինչն էլ արժանացել է ԱՄՆ—ի աջակցությանն ու պաշտպանությանը։
Ինչեւէ, այս հակամարտության մեջ Հայաստանի դերը կարող է վերարժեւորվել, քանի որ մեր երկիրը տարիներ շարունակ իր փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ միջազգային օրակարգում ամրագրված հարցերը համադրում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ կառույցների հետ, ինչպես ՀԱՊԿ—ի, այնպես էլ ՆԱՏՕ—ի ռազմավարական հարցերի շրջանակներում։
Երեկ՝ սեպտեմբերի 30—ին, Հայաստանի վարչապետը «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի բացմանը եւս կարեւորել է Հայաստանի դերը։ «Պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առեւտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարեւոր դեր չի խաղացել նաեւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առեւտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը։ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի վերելքը, որը հայտնի էր որպես «Հայաստանի Կարթագեն», բազմադարյա մայրաքաղաք Անիի զարգացումը, որը հայտնի է եղել իր հիանալի ճարտարապետական կոթողներով, պայմանավորված էին նաեւ նրանով, որ դրանք գտնվում էին Մետաքսի ճանապարհի վրա»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Այո, պետք է ընդգծել նաեւ, որ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլեւ կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունն ու մայրցամաքի տարանցիկ ներուժը։
Ըստ մեր երկրի ղեկավարության՝ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում։
Նաեւ կարեւորվում է, որ, բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաեւ տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի ԵԱՏՄ եւ Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան։
«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովում հնչել է, որ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր են գործադրվել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպեսեւ այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան լինել մեր երկրներում տնտեսական աճի համար։ Այս համապատկերում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումն է, ինչը կապահովի ԵԱՏՄ—ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաեւ ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ։
Բացի այն բանից, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ հանգույց՝ ԵԱՏՄ եւ Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան միավորող, մեր երկիրը Թեհրանի կողմից դիտարկվում է ԵԱՏՄ—ի հետ համագործակցության կապող օղակ։ Այսօրինակ տեսակետներ են հայտնել նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը։ Սինգապուրը եւս Հայաստանը դիտարկում է ԵԱՏՄ—ի հետ կապող օղակ, հատկապես, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելու են համապարփակ տնտեսական համագործակցության եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր, բացի այդ՝ Հայաստանի ու Սինգապուրի միջեւ կնքվելու է ծառայությունների, առեւտրի ու ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր։ «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը Սինգապուրի համախոհն է ու առանցքային գործնկերը»,–հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը։
Պետք է նշել, որ քաղաքական ու տնտեսական նշանակության նմանատիպ կարեւոր միջոցառումների կազմակերպումը մեր երկրում միանշանակ բարձրացնում է Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում, ինչը հնարավորություն կտա շարունակելու մեր պետության արտաքին քաղաքականության համադրելի ընթացքը համաշխարհային գերբեւեռների հետ։ Այսպես կարող ենք խուսափել «կա՛մ, կա՛մ—ի» վտանգ պարունակող ընտրությունից եւ քաղաքական գծից՝ հավատարիմ մնալով «ե՛ւ, ե՛ւ—ի» քաղաքական գծին։
Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում ԵԱՏՄ—ի շրջանակում կարող է առանցքային դարձնել մեր երկրի նշանակությունը նաեւ ԵՄ շրջանակներում, ինչպեսեւ վերականգնվող «Մետաքսի ճանապարհին», որը ոչ միայն Եվրոպան—Ասիա կապի խաչմերուկը կհաստատի Հայաստանում, Հայաստան—Իրան—արաբական երկրներ կապուղին կհասցնի մինչեւ Եգիպտոս, աֆրիկյան այլ երկրներ՝ բաժանարար խաչմերուկը երեք կարեւորագույն ուղղությունների ծառայեցնելով։
Այս դեպքում վստահաբար Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակը (ցավոք, դեռ չկայացած) կարող է գերազանցել Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա—դեպի Եվրոպա գնացող եռյակին եւ Իրան—Ադրբեջան—դեպի Ռուսաստան գնացող երկյակին՝ մեզ համար ռազմաքաղաքական ու տնտեսական մեծ հնարավորությունների լուրջ ռազմավարությամբ ու հեռանկարով։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 257 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024