ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 01:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 03

Կանցկացվեն ընտրական բարեփոխումների վեաբերյալ խորհրդարանական լսումներ

ԱԺ խմբակցություններից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում փորձագետների, հասարակական կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում արդեն իսկ մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, իսկ մի մասն էլ դեռ քննարկումների ակտիվ փուլում է։ Վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներին, մասնավորապես տարածքային ներկայացուցչության պահանջին, անդամակցության թվային սահմանափակմանը, կուսակցությունների վերագրանցմանը, գործունեության պայմանների առավել ազատականացմանը։
«Քննարկել ենք այսօր գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները եւ օրենքը գնահատել ենք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։ Համաձայնություն ենք ձեռք բերել այն հարցի շուրջ, որ օրենքի տրամաբանությունը պետք է կառուցվի ազատականացման ուղղությամբ։ Գործող օրենքով ունենք ամրագրված դրույթներ, որոնք այսպես թե այնպես չեն պահպանվում, մինչդեռ նախընտրում ենք ունենալ այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնց իրականացումը հնարավոր է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Խոսքը վերաբերում է, օրինակ, կուսակցությունների տարածքային ներկայացվածություն ունենալու պայմանին, այսինքն՝ թե քանի գրասենյակ պետք է լինի մայրաքաղաքում եւ մարզերում։ Ակնհայտ է, որ կուսակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր ամենակարեւոր խնդիրն այսօր պատերազմական իրադրությանը պատրաստ լինելն է

Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից եւ Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաեւ ԵԱՀԿ—ն։ Արցախի հարցում գերտերություններն իրենց շահերից ելնելով են քաղաքականություն թելադրում, ինչի հետեւանքով տուժում է մեր ժողովուրդը։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ «ՀՀ»—ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը։ Այնուամենայնիվ, վերջինս գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին արցախյան հարցի կարգավորման գործում վստահելը Հայաստանի կողմից ճիշտ դիրքորոշում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ արցախյան հարցի շուրջ բանակցային գործունեությունը, որոշակի քաղաքականություն մշակելու միտումները չափազանց կարեւոր են մեզ համար։ Մինսկի խմբին վստահելը ճիշտ է։ Իսրայելն էլ երկար ժամանակ արաբական երկրների հետ պատերազմական դրության մեջ էր եւ հարցը լուծեց իր օգտին։ Հարկավոր է երկար պահպանել ստատուս—քվոն, դա հարցի լուծման հնարավորություն կտա»։
Պատմաբանի խոսքով՝ արցախյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի խառնվելը։ Հիշեցնում է՝ երբ Թուրքիան ուզում էր մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին, Մինսկի խումբը արգելեց նրա մուտքը Ադրբեջանի նկատմամբ ունեցած կողմնակալ վերաբերմունքի համար. «Այո, Մինսկի խումբը արցախյան հարցում վճռական չի գործում, պետք է նաեւ նկատել, որ խմբի լինել կամ չլինելը չի խանգարում Ադրբեջանին ամեն րոպե պատերազմական դրություն ստեղծել։ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, բայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ մեր երկիրը ատոմային էներգետիկայի ոլորտի հետ կապված միջազգային որեւէ հարթակից խոսք է հնչեցնում, սկսում եմ հետեւել թյուրքական լրահոսին՝ տեսնելու համար, թե նրանք որտեղ ինչ «ահազանգ» են հնչեցնում մեր ԱԷԿ-ի հետ կապված, որպեսզի հակադարձեմ։ Ընդ որում, այդ «ահազանգը» հաճախ մեր խոսքին անմիջապես չի հաջորդում, այլ՝ օրեր, նույնիսկ շաբաթներ անց։
Այլընտրանք չկա

Մեր մասնագետները ինձ առիթով բացատրեցին, թե ինչու չեն պատասխանում նրանց բարբաջանքներին. նախ՝ որ բարբաջանքին թե բամբասանքին պատասխանելը մասնագիտական տիրույթին սազական չէ եւ երկրորդ՝ որ ե՛ւ մեր, ե՛ւ ոլորտում մասնագիտացված կառույցին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հետաքրքրում են տեխնիկական, անվտանգության եւ այլ ցուցիչներ։ Տարիներ առաջ նույն բանն ինձ ասաց ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը (Գերմանիա)՝ նկատելով, որ «Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգ է եւ կարեւորը դա է»՝ պատասխանելով իմ այն հարցին, թե ինչու ոլորտի մասնագիտացված կառույցը չի հերքում ՀԱԷԿ—ի իբր վտանգի մասին թյուրքական գուժումները։
Մասնագետների բացատրությունն իհարկե հասկանալի է, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ եթե նման հայտարարությունները պատասխան չեն ստանում (քաղաքական տիրույթում), ազդեցություն են ունենում մեծ լսարանների վրա՝ հետեւանքներով հանդերձ։ Չմոռանանք, որ քաղաքական հարթակում շատ բան է որոշվում՝ առանց հաշվի առնելու տնտեսական ու տեխնիկական ցուցիչները։ Հիշում ենք՝ ինչպես ՀԱԷԿ—ը փակվեց, երբ նույնիսկ երկրաշարժից հետո միութենական հանձնաժողովը զննել էր ՀԱԷԿ—ը եւ շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում եւ համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ականազերծման աշխատանքներն Արցախի տարածքում պիտի շարունակվեն

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնը այցի շրջանակում հանդիպել է «The Halo Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Արցախի գրասենյակի պատասխանատուների հետ, որոնք զբաղվում են ականազերծման աշխատանքներով։
Կոնգրեսականին ուղեկցում էին նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ «The Halo Trust»—ի գրասենյակի աշխատակիցները կոնգրեսականին են ներկայացրել Արցախում իրենց կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ պատասխանել Ֆ. Փալոնին հետաքրքրող հարցերին։ Նրանք անդրադարձել են նաեւ Արցախի հանրակրթական դպրոցներում աշակերտների հետ տարվող կրթական ծրագրերին, որոնք մասնավորապես վերաբերում են ականազերծման գործընթացներին եւ հնարավոր վտանգների կանխմանը։
Հանդիպմանը նշվել է, որ ականների հետ կապված դեպքերի քանակով Արցախի ցուցանիշները աշխարհում ամենաբարձրներից են։ «The Halo Trust»—ի գրասենյակի տեղեկատվությամբ՝ 2000—2018 թթ. ընթացքում Արցախի տարածքում ընդհանուր առմամբ մաքրվել է 47 219 901 քմ տարածք, վնասազերծվել 9044 հակահետեւակային, 2606 հակատանկային ականներ, 183 553 փոքր չափի զինատեսակներ։
Ֆրենկ Փալոնը ի պատասխան լրագրողների այն հարցի, թե վերադառնալուց հետո ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել, մասնավորապես նշել է. «Արցախ կատարած այցի ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ դեռեւս զգալի աշխատանքներ կան կատարելու, եւ վերադառնալով Ամերիկա՝ փորձելու ենք տեղեկացնել եւ բացատրել մեր գործ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 286 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն ավելի լավը դարձնելուն ուղղված Հայաստանի ջանքերի գործադրման լավ ապացույց է համարում Երեւանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին։
«Մենք 2019թ. հունվարի 1—ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, եւ ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը կազմակերպությունում մեր նախագահության կուլմինացիան դարձավ։ Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր։ Հուլիսին, երբ Սինգապուրում էի, այդ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մենք հասցնենք մինչեւ երեւանյան հանդիպումն ավարտին հասցնել այդ պայմանագրի վրա աշխատանքը։ 
Այն ժամանակ, իհարկե, դա ֆանտաստիկ էր թվում, որ մենք այս կարճ ժամանակահատվածում կհասցնենք ավարտին հասցնել պայմանագիրը, բայց դա տեղի ունեցավ, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես Սինգապուրի կառավարությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մեր գործընկեր երկրների կառավարություններին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ 
Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը։
Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, եւ այս միջոցառումն այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ, եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵԱՏՄ—ն դառնա ավելի արդյունավետ կառույց, եւ մեր անդամակցությունը լինի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 252 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում ներքին բախումների 9-րդ տարում, թվում է, թունելի վերջում լույսի շող է նշմարվում։ Դա երկրի նոր սահմանադրությունը մշակող կոմիտեի (ՍԿ) ձեւավորման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության գալն է։
Ինչպես նշել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Պեդերսոնը, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել 150 հոգանոց ՍԿ ձեւավորելու հարցում, ինչը նա, խիստ կարեւորելով, համարել է կողմերի միջեւ քաղաքական համաձայնության առաջին հստակ քայլ։ Քայլ, որը կարող է վերածվել քաղաքական լուրջ գործընթացի, ինչն էլ, հնարավոր է, հանգեցվի սիրիացիների արդարացի նպատակների իրականացմանը։ Նա իրավացիորեն դեռեւս ՄԱԿ—ի վեհաժողովի շրջանակներում անվտանգության խորհրդի նիստում շեշտել էր, թե կոմիտեի ձեւավորումը դեռեւս Սիրիայում բախումների վերջը եւ դժվարին խնդիրների լուծում չէ։ Պեդերսոնը հավելել է նաեւ, որ դրա համար նախ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ երկրի ողջ տարածքում հրադադար հաստատելու ուղղությամբ, ինչը կենսական նշանակություն ունի։
Նշենք, որ սահմանադրության նախագիծը մշակող կոմիտեի ձեւավորումը տեղի է ունենում դեռեւս 2015 թ. դեկտեմբերի 19—ին ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում միաձայն հաստատված Սիրիայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ 2254 բանաձեւի համաձայն, որի նախագիծը մշակվել էր 19 երկրի կողմից։ Այն գնահատվեց որպես պատմական, որովհետեւ ավելի քան 4 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ Սիրիայի հարցում շահագրգիռ կողմերը կարողացել էին ընդհանուր հայտարարի գալ։ Փաստորեն, կրկին 4 տարի պահանջվեց, որպեսզի բանաձեւի իրականացման ուղղությամբ կատարվի առաջին լուրջ քայլը։
2254 բանաձեւի համաձայն՝ Սիրիայում տեղի է ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու է անցման ժամանակաշրջանի կառավարություն։ 18 ամիս հետո ՄԱԿ—ի վերահսկողությամբ պետք է տեղի ունե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024