ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 3 » Հայաստանն իսկապես բոլոր ջանքերը գործադրում է /Որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց/
13:44
Հայաստանն իսկապես բոլոր ջանքերը գործադրում է /Որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն ավելի լավը դարձնելուն ուղղված Հայաստանի ջանքերի գործադրման լավ ապացույց է համարում Երեւանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին։
«Մենք 2019թ. հունվարի 1—ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, եւ ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը կազմակերպությունում մեր նախագահության կուլմինացիան դարձավ։ Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր։ Հուլիսին, երբ Սինգապուրում էի, այդ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մենք հասցնենք մինչեւ երեւանյան հանդիպումն ավարտին հասցնել այդ պայմանագրի վրա աշխատանքը։ 
Այն ժամանակ, իհարկե, դա ֆանտաստիկ էր թվում, որ մենք այս կարճ ժամանակահատվածում կհասցնենք ավարտին հասցնել պայմանագիրը, բայց դա տեղի ունեցավ, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես Սինգապուրի կառավարությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մեր գործընկեր երկրների կառավարություններին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ 
Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը։
Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, եւ այս միջոցառումն այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ, եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵԱՏՄ—ն դառնա ավելի արդյունավետ կառույց, եւ մեր անդամակցությունը լինի առավել արդյունավետ»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւանում կայացած հանդիպումներից կողմերը երկուստեք բավարարված են. «ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը։ Կարծում եմ, որ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք, մնում է, որ մեր պայմանավորվածությունները կառավարություններն ու քաղաքական թիմերը հետեւողականորեն իրականություն դարձնեն»։
Անդրադառնալով հոկտեմբերի 1—ին Երեւանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այլ մասնակից պետությունների ղեկավարների հետ քննարկումներին ու հանդիպումներին՝ Փաշինյանը նշեց, որ ՀՀ բոլոր գործընկերների հետ հարաբերություններն այդ քննարկումների ու հանդիպումների արդյունքում նոր դրական լիցք կստանան։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 214 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024