Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 16
Երեւանում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Գեորգի Գախարիայի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը։
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում՝ որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ։ Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ եւ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Կարեւոր է արձանագրել՝ երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու։ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձեւավորումը։ Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա։ Բարով եք եկել պարոն վարչապետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը։ Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների վրա։ Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բա
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից
Թուրք-սիրիական հակամարտությունը, ավելի ստույգ՝ արդեն զինված բախումները, կարող էր շատ արագ կարգավորվել, եթե համաշխարհային երկու բեւեռների երկու անկյուններում նստած Վաշինգտոնն ու Մոսկվան ի սկզբանե երկակի խաղերով չտարվեին։ Սակայն այդպես էլ պիտի լիներ, քանի որ Թուրքիան վաղուց ԱՄՆ-ի դաշնակիցն է, Սիրիան՝ ՌԴ—ի, Թուրքիան ԵՄ կառույցի հետ է կապել իր ապագան, Սիրիան՝ ԵԱՏՄ—ի, որին վաղուց է ցանկանում անդամակցել։
Երեւանի վերջին տարիների որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը պիտի այլընտրանք չունենա։ Այս իրավիճակում երբեք չի կարող «կամ, կամ—ի» տարբերակը հայանպաստ դիտարկվել։ Գոնե ներկա ժամանակահատվածում։ Պետք է շարունակել «եւ, եւ—ի» քաղաքական գիծը, որովհետեւ այն այլեւս ընկալելի է համաշխարհային երկու բեւեռների համար, անգամ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանն իր հարաբերություններում դեմ չի արտահայտվել նման քաղաքականությանը։ Եթե մեր երկիրը արդեն ընկալված այս քաղաքական ուղին չպահպանի, ապա վստահ չի կարելի ասել, որ հետագայում նորից Հայաստանին թույլ կտրվի փոխլրացնող քաղաքականություն վարել արտաքին ասպարեզում։ Առանց այն էլ աներեւույթ դժգոհություններ կան այս կամ այն համաշխարհային կենտրոնից, եւ պետք չէ առիթ տալ։
Արդեն գիտենք, թե օրերս ՄԱԿ—ի ԱԽ—ում ծավալված քննարկումներն ինչ ընթացք ստացան, երբ եվրոպական երկրների կողմից սեղանին դրվեց Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելու եւ դադարեցնելու հարցը։ Վաշինգտոնն ու Մոսկվան «քննադատություն» բառը դարձրեցին տարաձայնության դրոշակ, եւ եվրոպական կողմը միայնակ մնաց Թուրքիայի նկատմամբ իր քննադատական հայտարարությունն ան
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|