Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 08
Հանրահայտ է, որ ներկայիս աշխարհում քաղաքական եւ տնտեսական շահերը սերտաճել են եւ վերածվել քաղաքատնտեսական հարաբերությունների։ Սա ոմանք փորձում են չնկատել, անգամ հերքել՝ բացառապես տնտեսական զարգացումը առաջնային դիտարկելով եւ, ըստ այդմ էլ, Արցախի խնդիրը պետք է անգամ զիջումների գնով լուծել, քանզի խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Բայց այնքան պարզ է, որ նույնիսկ ասելու կարիք էլ չկա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը վերցնի եւ ում եւ ինչ շահերի համար զիջի ազատագրված մեր տարածքները՝ հայտարարվող խաղաղության դիմաց։
Ո՞վ պետք է պահպանի այդ խաղաղությունը։
Ադրբեջա՞նը։ Այն Ադրբեջանը, որի նախագահները փոխնիփոխ ձգտում են Երեւա՞նը նվաճել, Սեւանն ու Զանգեզու՞րը եւ մեր այլ տարածքնե՞ր։
Նորից հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում որերորդ անգամ հայտարարել էր. «Չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»…
Իսկ գուցե միջազգային խաղաղապահ զորքե՞րը կպահպանեն խաղաղությունը։ Եվ այդ ո՞ր միջազգային՝ ՀԱՊԿ—ակա՞ն, թե՞ ՆԱՏՕ–ական, թե՞ սրանց «ոսկե միջինը»։ Բայց ցայսօր ակնհայտ է, որ այս ուժերը բոլոր հարցերում հակամարտող կողմեր են։ Եվ ինչ, նրանց հակամարտությունը մենք մեր ձեռքերով ներդնենք հայ—ադրբեջանական հակամարտության մե՞ջ։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կենտրոնական ռազմաբազան է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Արժե՞ այստեղ խորը վերլուծություն անել։ Իսկ Հայաստանում տեղակայված է տարածաշրջանային նշանակության ռուսական ռազմաբազա։ Թերեւս այստեղ էլ վերլուծության կարիք
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների եւ էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի եւ ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման եւ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։
Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու եւ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է եւ հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար։
Վարչապետը եւ WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|