Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 10
Առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով
Ինչ խնդիրներ ունեն հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունները, եւ որոնք են դրանց լուծման ուղիները։ Գլխավորապես այս հարցն էր քննարկման առարկա դարձել հայկական երկու հանրապետությունների ազգային փոքրամասնությունների, պետական մարմինների, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանը, որ նախաձեռնել էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը։
Ողջունելով «Կլոր սեղանի» մասնակիցներին եւ կարեւորելով նման ներկայացուցչական կազմով քննարկումների անհրաժեշտությունը, նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ պետությունների միջազգային հեղինակությունը պայմանավորվում է տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով եւ համոզմունք հայտնեց, որ «Կլոր սեղանը» առարկայական կդարձնի պետական այրերի մոտեցումները ակնկալվող հարցերի վերաբերյալ ու ենթադրվող քայլերը կլինեն առավել գործնական։ Գերատեսչության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն իր խոսքում հատկանշական համարեց այն, որ չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքին, երկրում միշտ էլ առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով։ Եվ, որպես ասվածի վկայություն, նա շեշտեց իշխանությունների կողմից դրսեւորվող հոգատարությունը՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
Եթե հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսին մտահոգում են «ազգային մշակույթի, լեզվի, ավանդույթների եւ սովորությունների պահպանման հետ կապված խնդիրները», եւ շատ կցանկանար, որ կիրակնօրյա դպրոց բացվեր, հնարավորինս արագ հիմնանորոգվեր Մեհ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այն ներկայացնելը պետք է ծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ գործակցությամբ
Մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով իհարկե անհերքելի է հայկական զինուժի առաջնային դերը, հայկական բանակն է մեր ազգի ու պետության ինքնապաշտպանության իրականացման գլխավոր երաշխիքը։ Սակայն անհերքելի է նաեւ մեր ուժային այլ կառույցների եւ դիվանագիտական գերատեսչության կարեւոր դերակատարումը պետության անվտանգության, արտաքին ու ներքին կայունության հաստատման հարցերում։ Եթե ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հիմնական գործառույթը իրականացվում է արտաքին ու ներքին կայունությունն ապահովելու համար, ապա արտաքին գործերի գերատեսչության գործառույթը մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները արտաքին աշխարհի հետ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ու իրավական ասպարեզներում ամրագրելն ու միջազգային օրակարգում հայանպաստ քաղաքականության հաջողելն է։
Այստեղ անդրադառնանք մեր երկրի արտաքին քաղաքականության վերջին ժամանակների իրադարձություններին, ինչը կդիտարկենք Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հնարավորությունների համատեղման տիրույթում։
Հայտնի է, որ աշխարհի մոտ 110 երկրներում շուրջ 12—15 միլիոն (որոշ տվյալներում ավելի մեծ թիվ է նշվում) հայեր են բնակվում (իհարկե, Թուրքիայում եւ այլ երկրներում բնակվող ծպտյալ հայերի թիվը չհաշված, չնայած, ըստ որոշակի տեղեկատվության, այդ ծպտյալ կամ ինչպես սփյուռքում են նշում՝ թաքուն հայերի մեծ մասը գիտի, որ հայ է, պարզապես այսօր անվտանգ չէ բացահայտ արմատներին վերադառնալը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելված է հայերին ազգ կոչել եւ հայերը կրոնական փոքրամասնություն (եւս մեկ քրիստոնեական համայնք) են նշված։ Եվ կարեւոր էր, որ որոշ ծպտյալ հայերի կրոնափոխության եւ այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում քր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|