ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 25


 

Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որը կնպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը։
Երեկ կառավարության նիստում սա ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ ներկայացրեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացավ գործադիրի հավանությանը։
Կա՞ր, արդյոք, այս իրավական ակտի անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ այո։ Տիեզերքն ուսումնասիրելու ունակությունն անմիջապես կախված է մարդկության գիտական զարգացման մակարդակից, տիեզերական գործունեությունը կանոնակարգելով՝ մենք շատ բնագավառներ կզարգացնենք։ Այժմ Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով։
Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում մեծ մրցակցություն կա մասնավոր ընկերությունների միջեւ։ Այդ ընկերությունները որոնում են ազատական եւ մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը, սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւն։
Հակոբ Արշակյանը վստահ է, որ Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը եւ այդ ոլորտում գործունեության խրախուսումը մեծ նշանակություն կարող են ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կլինի, որպեսզի տե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ձեւը։ Եվ ահա երեկ կառավարության նիստում դա հաստատվեց։
Որ գյուղոլորտում ապահովագրության պահը հասունացել է, մենք մեկ անգամ չէ որ ասել ենք։ Այսօր էլ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը փաստում է դրա անհրաժեշտությունը։
Բանն այն է, որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ. աշխարհում հայտնի 350 բնական աղետներից մեր տարածքին առանձնահատուկ են 110—ը։ Հետեւաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ եւն) հետեւանքով զգալի կորուստներ են կրում։ Միայն վերջին 6 տարիներին բնական աղետների պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Օրինակ, ամեն տարի միայն կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10–15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80–100 տոկոս։
Ինչեւէ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ հիմնականում ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով, եւ այն առավել արդյունավետ է իրագործվում պետական ու մասնավոր ինստիտուցիոնալ կառույցների ակտիվ համագործակցությամբ (պետություն—մասնավոր գործընկերություն՝ ՊՄԳ սկզբունք)։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է գյուղատնտեսությունում տնտեսավարողների, ապահովագրական ընկերությունների եւ պետության միջեւ համագործակցության արդյունավետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024