ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 10:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 25 » Գյուղացին ամեն հեկտարի համար 500-600 հազար դրամի փոխհատուցում կստանա /6 մարզում ապահովագրական համակարգի ծրագիր է ներդրվում/
15:57
Գյուղացին ամեն հեկտարի համար 500-600 հազար դրամի փոխհատուցում կստանա /6 մարզում ապահովագրական համակարգի ծրագիր է ներդրվում/

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ձեւը։ Եվ ահա երեկ կառավարության նիստում դա հաստատվեց։
Որ գյուղոլորտում ապահովագրության պահը հասունացել է, մենք մեկ անգամ չէ որ ասել ենք։ Այսօր էլ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը փաստում է դրա անհրաժեշտությունը։
Բանն այն է, որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ. աշխարհում հայտնի 350 բնական աղետներից մեր տարածքին առանձնահատուկ են 110—ը։ Հետեւաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ եւն) հետեւանքով զգալի կորուստներ են կրում։ Միայն վերջին 6 տարիներին բնական աղետների պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Օրինակ, ամեն տարի միայն կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10–15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80–100 տոկոս։
Ինչեւէ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ հիմնականում ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով, եւ այն առավել արդյունավետ է իրագործվում պետական ու մասնավոր ինստիտուցիոնալ կառույցների ակտիվ համագործակցությամբ (պետություն—մասնավոր գործընկերություն՝ ՊՄԳ սկզբունք)։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է գյուղատնտեսությունում տնտեսավարողների, ապահովագրական ընկերությունների եւ պետության միջեւ համագործակցության արդյունավետությամբ, այդ բնագավառում ապահովագրական ռիսկերի դիվերսիֆիկացմամբ, որն էլ ներկա փուլում առավելագույնս կնպաստի Հայաստանի ագրարային հատվածի զարգացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ինչպես նաեւ՝ գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ «Ուստի այդ բնագավառում հստակ եւ համարժեք քաղաքականության մշակումն ու իրագործումն ունի ռազմավարական նշանակություն»,—ասաց նախարարը։
Մի խոսքով, Հայաստանի կառավարությունը Հայաստանի ԿԲ—ի եւ Գերմանական զարգացման բանկի (KFW) հետ համատեղ նախաձեռնել է ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգ։
Ըստ Տիգրան Խաչատրյանի, հոկտեմբերի սկզբից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի՝ կարկուտից, իսկ երկու մարզում՝ Արարատում ու Արմավիրում, գարնանային վաղ ցրտահարության դեպքերի մասով։ KfW բանկի աջակցությամբ սուբսիդավորվելու է այդ ապահովագրավճարների կեսը՝ 50—60 տոկոսը։ «Այս որոշումն այն մասին է,–հավելեց նախարարը,–թե այդ սուբսիդավորվող գումարն ինչ եղանակով ենք փոխանցելու ապահովագրող կազմակերպություններին»։
Բայց բանաձեւը կա։
Եթե ավելի պարզ, ապա՝ գյուղացին ամեն հեկտարի համար կարող է 500—600 հազար դրամի փոխհատուցում ստանալ (ծրագրին առնչվող կարեւոր այլ մանրամասների մենք առանձին կանդրադառնանք,—Ա.Մ.)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ցայսօր, եթե, ասենք, կարկուտը բերքը փչացնում էր, պետությունը կորստի չնչին մասի չափով փոխհատուցում էր տալիս։ Իսկ հիմա գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն կստանա, այլ ապահովագրական ռեալ փոխհատուցում կստանա իր կորցրած բերքի համար. «Այսինքն՝ մենք գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար դրամ ստանաք, այլ 500—600 հազար դրամ»։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 234 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024