ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 00:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 30

Երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ, թյուրքական մամուլը կրկին ակտիվացավ։
Ընդհանրապես՝ վերջին տարիներին, երբ Հայաստանը խոսում էր գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին, նկատելի էր, որ թյուրքական մամուլը պարբերաբար մեջբերում էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ԱԷԿ—ի իբր շատ վատ վիճակի մասին։ Բնականաբար, հոդվածագիրը չէր խոսի մեր ԱԷԿ—ի վիճակի մասին տրված միջազգային մասնագիտական գնահատականներից։ Եվ ասենք՝ ինչու, բնականաբար։
Բանն այն է, որ (չեմ հիշում՝ առիթով ասել եմ, թե ոչ) այդ տարիներին փորձագետ համարվող Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ էր։ Այսինքն՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ էր ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Կարճ ասած՝ սա կոչվում է՝ ադրբեջանական ազդեցության գործակալ։ Իսկ եթե մասնագետը կամ փորձագետը ազդեցության գործակալ է, ուրեմն վարձատրվում է քաղաքական խաղեր տալու համար։ Ուստի անիմաստ է նրա ինչ—որ խոսք մասնագիտական տեսակետից քննարկելը։
Ինչեւէ, տարիներն անցան, տեղական ու միջազգային մասնագիտական եզրակացությունը հնչեց, եւ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումը թույլատրվեց։ Եվ քանի որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ անփոփոխ պահեց իր դիրքորոշումը, այն է՝ ատոմակայանին այլընտրանք միայն նոր ատոմակայանն է լինելու, ու նոր ԱԷԿ—ը կառուցվել է ներկայիս կայանի տարածքի հարթակում, թյուրքական մամուլը սկսեց նոր աղաղակ հնչեցնել. տարածքը վտանգավոր է։ Եվ դա անում է ամեն անգամ, երբ միջուկային ոլորտում որեւէ գործընկերոջ հետ հանդիպում ենք ունենում։ Ինչպես օրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը դեռեւս 2017-ից ստանձնել է Պարիս Հերունու նախագծած եւ կառուցած՝ աշխարհում իր տեսակի մեջ եզակի՝ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման նախաձեռնությունը։ Այդ նպատակով այս տարվա օգոստոսին կառավարություն է ներկայացվել ոլորտային եւ ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը, որը պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում է։ Դրանով նախատեսվում է ստեղծել «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական եւ կրթական նշանակության էկոհամակարգ՝ Արագածի գիտական կենտրոնի եւ այլ ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որի նպատակն է պետական գույքն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ստեղծել։
Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնին տարբեր կարգավիճակներ է տրվել։ Ներկայումս Արագածի գիտական կենտրոնի ակտիվները «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ—ի հաշվեկշռում են՝ համաձայն 2012 թ. ՀՀ կառավարության որոշման։ Դրամաշնորհի ձեւով ինստիտուտը պետական բյուջեից տարեկան ստանում է մոտ 45 մլն դրամ, որը, ըստ էության, օգտագործվում է միայն ակտիվի պահպանման համար՝ առանց զարգացման էական հեռանկարի։
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչ օրս 10—ից ավելի պաշտոնական հուշագրեր են ստորագրել միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Ակրոնիս Ինթերնեյշնլ», «Ռյոդե էնդ Շվարց», «National insturuments»—ի հայաստանյան գրասենյակ եւ այլն։ Կազմակերպություններից բացի ծրագրով հետաքրքրված են եւ իրենց աջակցությունն են հայտնել գիտական եւ ինժեներական միջազգային համայնքի ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալության անտենաների փորձագետ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024