ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 25 » Երբ հնարավորություն կունենանք հայկական տիեզերանավեր արձակել /Ոլորտում գործունեություն ծավալողներին՝ հարկային արտոնություն մինչեւ 2030թ./
15:57
Երբ հնարավորություն կունենանք հայկական տիեզերանավեր արձակել /Ոլորտում գործունեություն ծավալողներին՝ հարկային արտոնություն մինչեւ 2030թ./


 

Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որը կնպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը։
Երեկ կառավարության նիստում սա ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ ներկայացրեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացավ գործադիրի հավանությանը։
Կա՞ր, արդյոք, այս իրավական ակտի անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ այո։ Տիեզերքն ուսումնասիրելու ունակությունն անմիջապես կախված է մարդկության գիտական զարգացման մակարդակից, տիեզերական գործունեությունը կանոնակարգելով՝ մենք շատ բնագավառներ կզարգացնենք։ Այժմ Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով։
Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում մեծ մրցակցություն կա մասնավոր ընկերությունների միջեւ։ Այդ ընկերությունները որոնում են ազատական եւ մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը, սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւն։
Հակոբ Արշակյանը վստահ է, որ Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը եւ այդ ոլորտում գործունեության խրախուսումը մեծ նշանակություն կարող են ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կլինի, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանում ձեւավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ) որակյալ սերունդ, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա Հայաստանին սեփական տիեզերական ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր եւ արբանյակներ։
Միաժամանակ վերոնշյալ ձեռքբերումների, ինչպես նաեւ տնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման, Հայաստանի միջազգային համագործակցության զարգացման ու հետագա ընդլայնման եւ Հայաստանի կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման համար կա անհրաժեշտություն՝ նշվածը «Տիեզերական գործունեության մասին» օրենքով ամրագրելու։
Օրենքի նախագծով նախատեսվում է տիզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կընձեռի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը եւ վերահսկողությունը, ինչպես նաեւ մուտքեր կապահովի պետական բյուջե։
Նախատեսվում է նաեւ սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար՝ մինչեւ 2030թ., որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանում եւ չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել։
«Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը, եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը»,—ասաց Հակոբ Արշակյանը։
Նա տեղեկացրեց, որ այս ոլորտում երկու ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, եւ այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում։ Խոսքն արբանյակների հավաքման, տեստավորման մասին է։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային արտոնություն տալու դեպքում պետք է դիտարկել, թե դա ինչ արդյունք է տալու, հակառակ դեպքում նման գործիքն իրեն չի արդարացնում։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իսկապես պետք է գույքագրել, թե հարկային արտոնությունները ընդհանրապես ինչ արդյունք են տվել, եւ որ «ընդհանուր առմամբ, վատ չէ բիզնեսի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելը»։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 261 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024