ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 10 » Ինչպես են իրենց զգում Արցախում ապրող ազգային փոքրամասնությունները
09:27
Ինչպես են իրենց զգում Արցախում ապրող ազգային փոքրամասնությունները

Առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով

Ինչ խնդիրներ ունեն հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունները, եւ որոնք են դրանց լուծման ուղիները։ Գլխավորապես այս հարցն էր քննարկման առարկա դարձել հայկական երկու հանրապետությունների ազգային փոքրամասնությունների, պետական մարմինների, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանը, որ նախաձեռնել էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը։
Ողջունելով «Կլոր սեղանի» մասնակիցներին եւ կարեւորելով նման ներկայացուցչական կազմով քննարկումների անհրաժեշտությունը, նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ պետությունների միջազգային հեղինակությունը պայմանավորվում է տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով եւ համոզմունք հայտնեց, որ «Կլոր սեղանը» առարկայական կդարձնի պետական այրերի մոտեցումները ակնկալվող հարցերի վերաբերյալ ու ենթադրվող քայլերը կլինեն առավել գործնական։ Գերատեսչության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն իր խոսքում հատկանշական համարեց այն, որ չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքին, երկրում միշտ էլ առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով։ Եվ, որպես ասվածի վկայություն, նա շեշտեց իշխանությունների կողմից դրսեւորվող հոգատարությունը՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
Եթե հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսին մտահոգում են «ազգային մշակույթի, լեզվի, ավանդույթների եւ սովորությունների պահպանման հետ կապված խնդիրները», եւ շատ կցանկանար, որ կիրակնօրյա դպրոց բացվեր, հնարավորինս արագ հիմնանորոգվեր Մեհմանա գյուղ տանող ճանապարհը, ինչը հնարավորություն կտար՝ հաշվի առնելով բնության պարգեւած հրաշալիքները՝ զբոսաշրջային նոր երթուղի բացել եւ զարգացնել էկոտուրիզմը», բացել աշխատատեղեր, ապա ռուսական ազգային փոքրամասնության (համայնքի) ղեկավար Լյուդմիլա Սոմովայի խոսքով՝ «հասարակությանը՝ ինտեգրման առումով խնդիրներ չկան, եւ ռուսական ընտանիքներն իրենց զգում են ինչպես հարազատ տանը», միայն մտահոգիչ են «ժամանակավոր բնակության իրավունքի երկարաձգման հետ առնչվող հարցերը, որոնք երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծում ազատ շարժի ժամանակ»։
Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից հանրապետությունում հավասարապես օգտվում են եւ Արցախում փոքրաթիվ քանակությամբ բնակվող ասորիները, եզդիներն ու վրացիները, ուկրաինացիները, օսեթները, Հյուսիսային Կովկասի ազգությունների ներկայացուցիչները, որոնց թիվը հազիվ 500—ի է հասնում։ Վիճակագրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների թվաքանակը հանրապետությունում նվազել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի դեմ ծավալված դաժան պատերազմի հետեւանքով, ավերածությունների պատճառով շատ ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ երկրից։ Բացառություն են կազմել միայն հույները, որոնք զինադադար հաստատվելուց հետո կրկին վերադարձել են իրենց բնակավայրը։ Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերել պատերազմից տուժած ընտանիքներին՝ նորոգելով նրանց բնակարանները, կամ կառուցելով հարմարավետ առանձնատներ։ Հիմնականում լուծված է նաեւ նրանց զբաղվածության խնդիրը։
Ի դեպ, «Արցախը մեր տունն է» խորագիրն էր կրում Ստեփանակերտում անցկացված ազգային փոքրամասնությունների մշակութային անդրանիկ փառատոնը, որի ժամանակ ընդարձակ տաղավարներում ցուցադրվել են հանրապետությունում բնակվող փոքր ազգերին բնորոշ մշակութային արժեքներ, տարբեր ճաշատեսակներ, կենցաղային հին իրեր, կտավներ, ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հավաքածուներ։ 

Ստեփանակերտ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 262 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024