ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 03:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 3 » ԱՄՆ կոնգրեսականն այցելել է «The Halo Trust»—ի գրասենյակ
13:44
ԱՄՆ կոնգրեսականն այցելել է «The Halo Trust»—ի գրասենյակ

Ականազերծման աշխատանքներն Արցախի տարածքում պիտի շարունակվեն

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնը այցի շրջանակում հանդիպել է «The Halo Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Արցախի գրասենյակի պատասխանատուների հետ, որոնք զբաղվում են ականազերծման աշխատանքներով։
Կոնգրեսականին ուղեկցում էին նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ «The Halo Trust»—ի գրասենյակի աշխատակիցները կոնգրեսականին են ներկայացրել Արցախում իրենց կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ պատասխանել Ֆ. Փալոնին հետաքրքրող հարցերին։ Նրանք անդրադարձել են նաեւ Արցախի հանրակրթական դպրոցներում աշակերտների հետ տարվող կրթական ծրագրերին, որոնք մասնավորապես վերաբերում են ականազերծման գործընթացներին եւ հնարավոր վտանգների կանխմանը։
Հանդիպմանը նշվել է, որ ականների հետ կապված դեպքերի քանակով Արցախի ցուցանիշները աշխարհում ամենաբարձրներից են։ «The Halo Trust»—ի գրասենյակի տեղեկատվությամբ՝ 2000—2018 թթ. ընթացքում Արցախի տարածքում ընդհանուր առմամբ մաքրվել է 47 219 901 քմ տարածք, վնասազերծվել 9044 հակահետեւակային, 2606 հակատանկային ականներ, 183 553 փոքր չափի զինատեսակներ։
Ֆրենկ Փալոնը ի պատասխան լրագրողների այն հարցի, թե վերադառնալուց հետո ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել, մասնավորապես նշել է. «Արցախ կատարած այցի ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ դեռեւս զգալի աշխատանքներ կան կատարելու, եւ վերադառնալով Ամերիկա՝ փորձելու ենք տեղեկացնել եւ բացատրել մեր գործընկերներին այստեղ իրականացվող ծրագրի կարեւորության մասին։ ԱՄՆ—ն անելիք ունի Արցախի ականազերծման ծրագրում, ու մենք նպատակ ունենք ակտիվացնելու Ամերիկա—Արցախ կապերը, որպեսզի ԱՄՆ—ը ներգրավված լինի Արցախի առօրյա կյանքում»։
Կոնգրեսականի խոսքով. «ԱՄՆ—ի գաղափարը խաղաղություն հաստատելն է, այլ ոչ թե նոր պատերազմ հրահրելը։ Ազատության աջակցման ակտի 907—րդ լրացումը արգելում է Ամերիկային ֆինանսական կամ ռազմական օժանդակություն տրամադրել հակամարտության կողմերին։ Այդ իսկ պատճառով մենք նամակով դիմել ենք Թրամփի վարչակազմին՝ տեղեկանալու համար, թե ինչու է որոշվել Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնել։ Եվ որպես հիմնավորում նշվել է Ադրբեջան—Իրան սահմանն ամրացնելու եւ վերահսկողությունն արդյունավետ դարձնելու պատճառաբանությունը, բայց մենք կարծում ենք, որ Ադրբեջանը չպետք է ստանա ռազմական օժանդակություն, որովհետեւ մենք գիտենք Ադրբեջանի իսկական նպատակը եւ հասկանում ենք, թե ինչին է ծառայելու այդ օժանդակությունը։ 907—րդ լրացումը պետք է մնա ուժի մեջ, եւ մենք աշխատանքներ ենք տանելու ԱՄՆ կառավարության հետ՝ իրողությունը բացատրելու համար»։

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024