ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 1 » Նոր ազդակ երկկողմ կապերին /Հայաստանը եւ Սինգապուրը համագործակցությունն ընդլայնելու քաղաքական որոշում ունեն/
09:54
Նոր ազդակ երկկողմ կապերին /Հայաստանը եւ Սինգապուրը համագործակցությունն ընդլայնելու քաղաքական որոշում ունեն/

Պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29—ին դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին եւ նրա տիկնոջը՝ Հո Չինին։ 
Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։ 
Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները։ Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երեւանում՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ եւ հիանալի մթնոլորտում։ Մենք մեծապես կարեւորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը եւ համոզված ենք, որ Ձեր այցը Երեւան կնպաստի մեր երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»։
Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր, եւ մենք Երեւան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով։ Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,–ասել է Լի Սյեն Լունը։
Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների հարցերին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի եւ տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ։


Հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 29–ին նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ողջունելով բարձրաստիճան հյուրի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի եւ Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար խորհրդանշական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Իրանի ղեկավարների հետ։ Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա։ Ակնկալում եմ կրկին տեսնել Ձեզ այստեղ ավելի երկար ժամանակով, երբ ես եւ իմ գործընկերները, կառավարությունը հնարավորություն կունենանք Ձեզ ավելի շատ ցույց տալ Հայաստանն ու հայերին»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սինգապուրի վարչապետը նշել է. «Մենք փոքր երկրներ ենք, ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան շատ մարտահրավերներ՝ կապված անորոշությունների հետ։ Սակայն միեւնույն ժամանակ անկանխատեսելի իրավիճակներում փոքր երկրներն ունեն առավելություններ, քանի որ կարողանում են շատ ավելի արագ հարմարվել, ավելի արագ նոր ուղղություն ընտրել, քան մեծ երկրները։ Ժամանակն է, որ մենք կարողանանք օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաեւ միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում։ Հուսով եմ՝ կկարողանանք Հայաստանի հետ անել ավելին՝ ունենալով փոխայցելություններ Սինգապուրից Հայաստան եւ հակառակը»։
Իր հերթին նախագահ Սարգսյանն ասել է, որ անկախ նրանից՝ մեծ ես, թե փոքր, 21—րդ դարի մարտահրավերները կապված են լինելու այն փաստի հետ, թե ինչպես ես կառավարում հսկայական տեղեկությունը, որքան արդյունավետ ես։ «Ինչ—որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,–նշել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում։ Իսկ ընդհանուր առմամբ կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաեւ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը։ Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը։


Կստեղծվի խորհրդարանական բարեկամության խումբ
 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ, եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում։ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով։ «Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը, եւ մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու։ Նաեւ ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմամբ, եւ արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձեւավորելու ուղղությամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը եւս այդպիսի հետաքրքրություն կդրսեւորի»,–ասել է Արարատ Միրզոյանը։
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար։ Ըստ նրա՝ ե՛ւ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության, ե՛ւ նրա անդամ պետությունների միջեւ ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը։ «Մենք ջերմ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,–ասել է Լի Սյեն Լունը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 244 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024