ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 2 » «Ուզում եմ նորից կրկնել՝ Արցախը հայերի տունն է...» /Ֆրենկ Փալոնի գլխավորած պատվիրակությունն Արցախում է/
11:19
«Ուզում եմ նորից կրկնել՝ Արցախը հայերի տունն է...» /Ֆրենկ Փալոնի գլխավորած պատվիրակությունն Արցախում է/

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում երեկ Ստեփանակերտ է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հացերով հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնի գլխավորած պատվիրակությունը։
Ամերիկացի կոնգրեսականին եւ նրա հետ ժամանած անձանց Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԱՀ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Հյուրերը, ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների մի խումբ պատգամավորների եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել են բերդաքաղաք Շուշիի տեսարժան վայրերում, այցելել երկրաբանական ու կերպարվեստի թանգարաններ, ծանոթացել ցուցադրվող հարուստ հավաքածուներին, մոմ վառել Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում...
Կոնգրեսականը, դիտելով թանգարանային հին ու նոր հավաքածուները, հատկապես շատ է տպավորվել հայկական հին գորգերով, հետաքրքրվել նրանց ստեղծման պատմությամբ։ Շուշիում շրջելու ժամանակ նա չի թաքցրել իր գոհունակությունը՝ վերակառուցվող եւ բարեկարգվող փողոցների, նորակառույց շինությունների, մասնավորապես՝ կրթամշակութային նորոգ օջախների եւ վերականգնվող պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ։
«Հայաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ ես ձգտում եմ թեկուզեւ մեկ—երկու օրով Արցախ գալ եւ նորոգել հիշողություններս, ուրախանալ բարեկամներիս ձեռքբերումներով,–ճեպազրույցի ժամանակ ասաց կոնգրեսականը։–Այստեղ՝ բերդաքաղաք Շուշիում, ես տեսա այն ամենը, ինչ դարերի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին կառուցել, ստեղծել ու աչքի լույսի պես պահպանում է հայ ժողովուրդը։ Ամեն ինչ հայկական է, հայաշունչ։ Եվ դա ինձ շատ ուրախացրեց։ Մարդիկ իրենց երկրի, իրենց օջախների տերն են եւ շարունակում են ապրել, արարել։ Մեր նպատակն է սատարել ինչպես հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, եւ հույս ունեմ, որ հետեւողականորեն կհասնենք այդ գաղափարի իրագործմանը»։
Ֆրենկ Փալոնը Շուշիում վերստին կրկնել է ԱՄՆ Կոնգրեսում արած այն հայտարարությունը, թե «Արցախը հայերի տունն է, եւ նրանք մշտապես պիտի ապրեն ու արարեն իրենց պատմական հողում»։ Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե նա, որպես ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի նախագահ, ինչպես է մտադիր արգելակել հայերի դեմ սաստկացող ադրբեջանական թշնամական քարոզչությունը, Ֆ. Փալոնն այդ առնչությամբ նշեց, թե պատմական արդարության գիտակցումով ինքը կշարունակի ջանքերը՝ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման համար։ «Ամենամտահոգիչն այսօր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն է, որը շարունակում է հրաժարվել գործնական քայլերից՝ չգիտակցելով, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը ելնում է նաեւ իրենց շահերից, եւ վաղ թե ուշ պիտի կարգավորվի խնդիրը»,–գտնում է կոնգրեսականը։ 
Ի դեպ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպել է Ֆրենկ Փալոնի հետ։ Ինչպես տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ—ԱՄՆ կապերին, ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր։ Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոնի գործունեությունը՝ ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք։
Ամերիկացի կոնգրեսականը երեկ հյուրընկալվել է նաեւ Արցախի խորհրդարանում եւ արտաքին գործերի նախարարությունում։

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

Ստեփանակերտ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024