ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 23:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 17 » Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում / Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն/
09:28
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում / Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն/

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է օտարման ենթակա պետական անշարժ գույքի վաճառքը կազմակերպել գնորդների գնային առաջարկների հիման վրա։ Համապատասխան որոշման նախագիծը (վաճառքի կազմակերպման կարգի հետ միասին) քննարկման է դրված։ Հստակեցնենք՝ ըստ պատկան մարմնի, խոսքը վերաբերում է պետական սեփականություն համարվող այն անշարժ գույքին, որ օտարման տարբեր ձեւերով՝ աճուրդով, մրցույթով եւ ուղղակի ձեւով վաճառքի է ներկայացվել եւ գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված գնի պարագայում էլ չի վաճառվել։ Այլ կերպ՝ դժվար իրացվող անշարժ գույքին։
Օտարման ենթակա պետական սեփականության գույքը գնային առաջարկների հիմամբ վաճառելու գործընթացն իրականացնելու նպատակով կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը։ Եվ որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով եւ դրան համապատասխան մշակել մեթոդական ու իրավական դաշտ։
Առաջին փուլը աճուրդի մասնակիցների որակավորման փուլը կլինի, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման եւ դրանց քննարկման ճանապարհով կսահմանվի օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը։ Նաեւ՝ մասնակիցների շրջանակը։
Ի դեպ, վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի՝ ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից։
Իսկ երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումը կլինի։
Առաջին փուլի համար կստեղծվի վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կկազմի եւ կհրապարակի վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, կընդունի գույքի վաճառքի հայտերը, կվարի հայտերի ընդունման գրանցամատյանը, կքննարկի ներկայացված գնային առաջարկները, կորոշի օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը։
Կոմիտեի տվյալների համաձայն, հանձնաժողովը սահմանված ժամկետում կքննարկի հայտատուների առաջարկները։ Եթե բոլոր հայտերում ներկայացված գնային առաջարկները ցածր են տվյալ գույքի համար կառավարության կողմից նախօրոք սահմանված նվազագույն գնից, ապա պետք է բանակցի հայտատուների հետ տվյալ գույքը նվազագույն գնով վաճառելու նպատակով։ Եթե բանակցությունների ժամանակ միայն մեկ հայտատուի հետ է համաձայնություն ձեռք բերվում, ապա հանձնաժողովը հավանական գնորդին ուղղակի ձեւով գույքը վաճառելու առաջարկ կներկայացնի։ Իսկ եթե գույքի համար համաձայնություն ձեռք բերվի մեկից ավելի հայտատուի հետ, ապա հանձնաժողովը գույքը կներկայացնի աճուրդի եւ մեկնարկային գին կսահմանի տվյալ գույքի նվազագույն գինը։
Բացի այդ՝ եթե նվազագույն գնից մեկից ավելի գնային առաջարկներ են ներկայացվել, ապա հանձնաժողովը գույքն աճուրդով վաճառելու որոշում կընդունի եւ մեկնարկային գին կսահմանի։ Ընդ որում՝ մեկնարկային գինը կսահմանվի՝ հաշվի առնելով գույքի ձեռք բերման նպատակով առաջարկվող գներից առավելագույնը։
Գանք աճուրդներին։
Դարձյալ ըստ նույն պատկան կառույցի, աճուրդը կարվի դասական եղանակով՝ երբ գինն ավելացվում է։ Եվ աճուրդային նվազագույն քայլի չափը կսահմանվի գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Աճուրդին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, որոնք ստացել են մասնակցի կարգավիճակ։ Գույքի համար առավելագույն գին առաջարկողն էլ հաղթող կճանաչվի։
Իսկ ինչ կլինի, եթե այս բոլոր պայմաններից եւ ոչ մեկով էլ գույքը չվաճառվի։ Այս դեպքում նախատեսում են գույքը վաճառել կադաստրային արժեքով գնահատված՝ գումարած 100 դրամ։
Մեկ այլ հարց է ծագում՝ իսկ եթե այս վերջին՝ կադաստրային արժեքի չափով էլ չվաճառվի, ի՞նչ է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն։ Տնտեսական շրջանառությունից դու՞րս է թողնելու գույքը։
Պարզվում է՝ ոչ, դուրս չեն թողնելու. տնտեսական շրջանառության մեջ դնելու համար անհատույց կօտարեն համապատասխան համայնքներին՝ վերջիններիս կարիքների համար օգտագործելու նպատակով։
Եվ վերջում ընթերցողի համար մեկ հստակեցում. դժվար իրացվող գույք ասվածը տարածագնահատման իններորդից տասնվեցերերդ գոտիներում է։ Կոմիտեն հույս ունի վաճառել այս գույքը եւ ավելացնել պետբյուջեի մուտքերը։

 


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 223 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024