Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 3 4 5 6 ... 51 52 »
Վարչապետն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին։
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արեւելյան գործընկերության տեսլականը եւ առաջընթացը։
Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես ինստիտուցիոնալ շինարարության եւ տնտեսական զարգացման իմաստով։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, եւ Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը։ Դա կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ—ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար։
Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին։ Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը։ Միեւնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին՝ արագացնելու վավերացման գործընթացը։
Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին։ Հայաստանում եւ սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է եւ աջակցում է այդ զարգացումներին։
Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն եւ հավասար խաղի պայմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Խորհրդարանը սկսել է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը
Խորհրդարանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 8—րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը քննարկելու նպատակով երեկ գումարել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ—ից ստացվել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, համաձայն որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին։ Պագամավորն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն երդվել է։
Կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տե՛ս առանձին՝ էջ 3, 4, 5, 6)։ Նա շնորհավորել է պատգամավորներին ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր եւ առաքինի ծառայություն։
ՀՀ ԱԺ պատգամավորները բազմաբնույթ հարցեր են ուղղել ՀՀ վարչապետին՝ փորձելով պարզել մի շարք ոլորտներում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներն ու քայլերը։ Օրենսդիրների հարցերն առնչվել են պետական կառավարման արդյունավետությանը, բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից վթարային շենքերի ամրացմանը, դատական ոլորտում առկա խնդիրներին, անցումային արդարադատությանը, տնտեսության զարգացման գործընթացին քաղաքացիների մասնակցությանը, պրոբացիայի ծառայության ներդրման արդյունավետությանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն—խորհրդարան սերտ համագործակցությանը, փաստաբանության, նոտարիատի, արբիտրաժային ծ
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»—ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ եւ տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու եւ եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։
Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարեւորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։ Նա հատկապես կարեւորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափները։
«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն—տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում։
|
Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում եւ խորացնում է հարաբերությունները ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ այդ կառույցի անդամ երկրների հետ։ Սրա վառ դրսեւորումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն էր Գերմանիա, որի ժամանակ հնչած հայտարարություններն ու հիմնական շեշտադրումները փաստեցին, որ երկու երկրներում վարվող քաղաքականության նկատմամբ կա փոխըմբռնում, եւ կողմերը պատրաստ են նոր լիցք հաղորդել առկա համագործակցությանը։
Նախ, պետք է նշել, որ հայ—գերմանական հարաբերություններում նոր որակի անցման մասին է փաստում բարձրաստիճան հանդիպումների դինամիկան։ 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, արդեն իսկ տեղի է ունեցել Փաշինյան—Մերկել երեք հանդիպում։ Եվ, եթե նախորդ երկու հանդիպումները (2018թ. հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպումը եւ օգոստոսին Մերկելի պաշտոնական այցը Հայաստան) հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ՝ ՀՀ—ում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկկողմ օրակարգի եւ առկա պայմանավորվածությունների հստակեցում, ապա ՀՀ վարչապետի՝ Գերմանիա այցը նպատակ էր հետապնդում արձանագրել հարաբերություններում առկա առաջընթացը եւ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ։
Երկրորդ, երկկողմ հարաբերություններում առկա դրական ֆոնի եւ համագործակցության խորացման պատրաստակամության մասին է նաեւ վկայում Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերի եւ նախագահի կողմից արված հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, բավական լայն տնտեսական համագործակցություն, եւ կա որոշում, որ դրանք պետք էլ ավելի զարգացնել։ Իսկ երկկողմ համագործակցության զարգացումը դիտվում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստո
...
Կարդալ շարունակությունը »
|
Բեռլինում տեղի է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ եւ ԵՄ դրոշները, եւ կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել պատվո պահակախմբի զինվորները եւ զինվորական նվագախումբը։ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է պատվո պահակախմբի ստուգայցի։
Ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ—գերմանական բարեկամական համագործակցությանը։ Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը՝ ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա—Հայաստան առեւտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երեւանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, եւ իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաեւ դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում։ Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար՝ ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր։ Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը եւ պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր։
Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արեւային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը եւ ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ՝ այն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի գ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է կրթության եւ գիտության նախարար,
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԸ նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար,
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԸ նշանակվել է պաշտպանության նախարար,
Զարուհի ԲԱԹՈՅԱՆԸ նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ նշանակվել է արդարադատության նախարար,
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԸ նշանակվել է առողջապահության նախարար,
Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ նշանակվել է ֆինանսների նախարար,
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար,
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԸ նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԸ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար,
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է բնապահպանության նախարար,
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ նշանակվել է արտաքին գործերի նախարար։
|
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14—ին, ժամը 10։00—ին։
«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100—րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32—րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10։00—ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9—ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14—ի երկուշաբթի օրը, ժամը 10։00»,–անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի եւ քուրդ ազգային փոքրամասնությունների 1—ական ներկայացուցիչ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից եւ դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում, որից 18—ը՝ «Իմ քայլը» դաշինքից եւ 2—ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Ի դեպ, այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կկայանա Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողություն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԿԲ—ում 2018 թ. տարեմուտի ընդունելությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք։
Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
Կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերեւս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում։ Ինչպես դեռեւս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ եւ ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաեւ շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, եւ դա իսկապես շատ կարեւոր ցուցանիշ է։ Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաեւ դա այստեղ ներկա մարդկանց հետեւողական, քրտնաջան եւ նվիրված աշխատանքի արդյունք է, եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։
Այս ընթացքում ՀՀ կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, եւ մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական բնույթի։ Մեր համագործակցության ամենակարեւոր եւ հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նիկոլ Փաշինյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ում մասնակցել է ընդունելության
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ։
Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետեւ, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարեւոր փոփոխություն եւ այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից եւ իր գագաթնակետին հասավ 2018—ի դեկտեմբերի 9—ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. առաջինը՝ ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, եւ երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաեւ արձանագրել են այդ ընտրությունն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Արմեն Սարգսյանը «WION TV» («World Is One News») լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով։
«Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո։ Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը։ Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար։ Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում։ Ցանկանում եմ նաեւ հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը եւս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ է կանգնած։ «Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն։ Նախկինում, երբ մենք Խորհրդային Միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերեւից ներքեւ։ Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության։ Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում։ Պետք է ասեմ, որ սա նաեւ սերնդային հեղափոխություն է։ Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքո
...
Կարդալ շարունակությունը »
|
Էլ ինչ Ամանոր առանց լույսերի, փայլերի ու տոնածառի, եւ ամենակարեւորը՝ առանց տոնական տրամադրության։ Ջերմ ու լուսավոր տրամադրություն էր երեկ թեւածում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին հազարավոր երեւանցիներ, քաղաքի հյուրեր՝ ներկա գտնվելու երկրի գլխավոր ու նոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր միջոցառմանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր դստեր հետ բեմականացված միջոցառման ընթացքում բանալին պտտեցնելով վառեց գլխավոր տոնածառի եւ հրապարակի լույսերը՝ ազդարարելով մայրաքաղաքում Ամանորի միջոցառումների սկիզբը։ «Հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը։ Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի։ Եվ փաստորեն 2018 թ. Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում»,—ասաց քաղաքապետը եւ բոլորին մաղթեց երազանքների իրականացում։
Միջոցառմանը հաջորդեց գունագեղ հրավառությունը եւ շարունակվեց նախատոնական համերգը։
Նոր տոնածառը ունի 37 մ բարձրություն, լուսային շղթաների ընդհանուր երկարությունը հասնում է 200000 մետրի, զարդարված է 1500 խաղալիքով, ձեւավորված է արհեստական եղեւնու ճյուղերով։ Տարածաշրջանում նմանը չունեցող տոնածառը կուրախացնի մեր մանուկներին ու մեծերին առնվազն տասը տարի։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|