ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 13:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 3 4 5 6 7 ... 51 52 »

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Անդրադառնալով նախորդ շաբաթների կարեւոր արտաքին քաղաքական իրադարձություններին՝ նա հստակեցրել է, որ մայիսին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կատարել է 23 աշխատանքային եւ պաշտոնական այց, որոնց ընթացքում ունեցել է 150—ից ավելի հանդիպումներ, որոնցից 53 երկրների ԱԳ նախարարների, մեկ տասնյակ միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Այս ժամանակահատվածում ԱԳ նախարարի պաշտոնակատարը ունեցել է 20 ելույթ եւ 18–ից ավելի հարցազրույց հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներին։ Այնուհետեւ պատասխանել է հարցերին։
Լրագրողները դարձյալ մեկնաբանություն են խնդրել Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունների վերաբերյալ
Աննա Նաղդալյանը պատասխանել են, հարցին համալիր անդրադարձել է եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, եւ նրա մամուլի խոսնակը։
«Արտաքին գործերի նախարարության անունից միայն կարող եմ հավելել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում, եւ դրա մասին վերջերս բարձրաձայնել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաեւ ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը եւ մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը եւ դրա կիրառման սպառնալիքի աճին, եւ մասնակից պետությունները պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։
Բայց այստեղ մեկ այլ ավելի կարեւոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել. մեր այս հայտարարությունը եր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջերմորեն շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատողներին եւ վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես եւ ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերեւացող, բայց խիստ կարեւոր աշխատանք է եւ գործունեություն։ 
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են եւ բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ եւ դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։
Հայաստանում այս տարվա ապրիլ—մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը եւ ուղենշում ապագան։ Այս համատեքստում ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման եւ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը եւ հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի եւ ժողով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով վերջիններիս՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից։ «Իմ կարծիքով՝ շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին։ Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ—որ բան անել եւ ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ—որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին։ Ինչո՞ւ եմ ես սա հիշում եւ մեջբերում, որովհետեւ կարծում եմ՝ հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ մենք ուժեղ եւ հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ—որ բան անել եւ չսպասել ինչ—որ ուրիշ մեկի անելիքին։ Հետեւաբար, սա է նաեւ այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել։ Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ—ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն՝ գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան եւ անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում։ «Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը։ Շատ կարեւոր հար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանը կձեւավորվեն այս ուժերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
ՀՀԿ՝ 59 068 ձայն կամ 4.7 տոկոս
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ՝ 8533 ձայն կամ 0.68 տոկոս
ՀՅԴ՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոս
«Իմ քայլը»՝ 884 849 ձայն 70.44 տոկոս
«Լուսավոր Հայաստան»՝ 80 049 ձայն կամ 6.37 տոկոս
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ»՝ 6460 ձայն կամ 0.51 տոկոս
«Ազգային առաջընթաց»՝ 4122 ձայն կամ 0,33 տոկոս
«Մենք» դաշինք՝ 25 174 ձայն 2 տոկոս
ՕԵԿ՝ 12 390 ձայն կամ 0.99 տոկոս
«Սասնա ծռեր»՝ 22 868 ձայն կամ 1.82 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 103 837 ձայն կամ 8.27 տոկոս։
Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 ընտրող կամ ընտրողների 48,67 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 4675 է։
Այսպիսով, 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 16—ին։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն։ Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,–ասել է Կարեն Քոչարյանը։
Նա առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում, քանի որ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան։
Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշել է, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն։ 
«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,—հավելել է քաղտեխնոլոգը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը։ «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ։ ԿԸՀ—ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ—տնտեսական, քաղաքական զարգաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենամոտն են ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններին, արձանագրում են տեղական դիտորդական կազմակերպությունները, ընդգծելով՝ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ եւ եղել են օրենքին համահունչ։
«Ընտրակաշառք, կուտակումներ տեղամասերի առաջ, ուղղորդումներ, մարդկանց տանել—բերել, վարչական ռեսուրսի ուժով ճնշել ընտրողների վրա, պարտադրել եւ իրավապահ մարմինների աշխատանքի անգործություն կամ համակարգային անգործություն այս անգամ չենք նկատել, ինչը ահռելի ծավալներ է ունեցել եւ արձանագրվել է մեր՝ նախկինում ունեցած «Քաղաքացի դիտորդ» եւ ուրիշ առաքելությունների ժամանակ դիտարկած համապետական ընտրությունների ժամանակ։ Ահռելի ծավալի զանգեր ենք ունեցել նախկինում, շունչ քաշելու րոպե չեն ունեցել մեր օպերատորները եւ իրավաբանները։ Այս անգամ, ինչպես եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, կարող եմ ասել, որ համեմատած նախորդի հետ՝ բացարձակ անդորրի միջավայր է եղել»,–նշել է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը։
Ընտրություններում խախտումների մեծ մասը պայմանավորված է եղել հանձնաժողովների անդամների եւ նախագահների՝ ընտրական գործընթացներին ոչ լիարժեք տիրապետմամբ, նշել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Վերստին պնդում ենք, որ հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է բավական լուրջ ուսուցում եւ դասընթացներ անցեն, խոսքը վերաբերում է եւ օրենսդրության, եւ կազմակերպական՝ մենեջմենթի, ընդհանրապես կառավարական հմտություններին, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն, եւ խախտումները, որոնք պայմանավորված են զուտ չիմացությամբ կամ չկարողությամբ, տեղի չունենան»,–ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում քննարկվել են երթեւեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթեւեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Իհարկե, այդ անցումային շրջանը երեւի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջեւ դրված խնդիրները լուծել է բավականին լավ։ Սա ամենեւին չի նշանակում, թե թերություններ չկան։ Կարեւորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, եւ ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ։ Այս առումով մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարեւոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ։ Իհարկե, կան նաեւ քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ։ Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն&mdash ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու։ Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը։ Պատգամավորը նշել է, որ նիստում վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի։
Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը (ելույթը տե՛ս առանձին)։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման միջոցով տնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում առկա խնդիրներին, տարածաշրջանային հիմնահարցերին, բանկային համակարգին, էներգետիկայի ոլորտին, շինարարության ծավալների աճին, Հայաստան—Վրաստան առեւտրաշրջանառությանը, Գյումրի—Բավրա ավտոմայրուղու շինարարությանը, ստվերի դեմ պայքարին եւ այլն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում անդրադարձել է վարչապետի ու կառավարության վեց ամսվա գործունեությանը, մասնավորապես աշխատատեղերի ստեղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ համայնքներին 2018թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 167 մլն 954 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզպետարաններին։ Հիմնավորման համաձայն՝ 2018թ. առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ համայնքների ներկայացրած 230 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել 173—ը։ Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ մասնավորապես, փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ, եւ մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւից տուժած բնակիչներին, կվերանորոգվի դպրոցի տանիքը։ Ըստ հիմնավորման՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10—ին տեղատարափ անձրեւից եւ կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները, զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով եկող տարվա պետական բյուջեի նախագծի ընդունումը, նշել է, որ այն տարբերվում է նախորդ տարիների պետական բյուջեներից, քանի որ առաջին անգամ է ներկայացվում ծրագրային բյուջետավորմամբ ֆինանսատնտեսական փաստաթուղթ։ Նա փաստել է, որ ծրագրային բյուջետավորման գործընթացը Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը սկսել են տարիներ առաջ, որի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, հանրային ֆինանսների կառավարման առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային գործառույթ։
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Եկող տարվա պետական բյուջեն եկամուտների գծով՝ 1,490,589,766.5 մլրդ դրամ է, ծախսերը՝ 1,642,189,766.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 151,600 մլրդ դրամ։ Համայնքների բյուջեները եկամուտների գծով կազմում են 138.9 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները։
Մեր երկրի պետական պարտքը 2018 թ. տվյալներով շուրջ 6 մլրդ 953 մլն դրամ է՝ ՀՆԱ—ի 49 տոկոսը։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ—ն 4 հազար 600 դոլար է։
Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են ներդրումներին, պետական կառավարման համակարգի գործունեության ար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի—Երեւանի հիմնադրման 2800—ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100—ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ԱԺ որոշմամբ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ առաջարկվող համաներումը բացառապես մարդասիրական քայլ է եւ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման նպատակ չի հետապնդում։
Այս համատեքստում նա նշել է, որ այժմ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է կալանավորված եւ դատապարտված 2888 անձ, իսկ մահճակալների թիվն այդ հիմնարկներում 5346 է։ Մասնավորապես, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում առկա է 780 տեղ, պահվում է 644 կալանավոր եւ դատապարտյալ։ Վարդաշենի ՔԿՀ—ում պահվում է 155 կալանավոր, մահճակալների թիվը 339 է։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն իրազեկել է, որ սա ամենաշատ շահառու ընդգրկող համաներման նախագիծն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներումից չեն օգտվի ծանրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանում oրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության ղեկավարն ու անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարությունների թվի կրճատման խնդիր դրվի։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը Հայաստանի պետական համակարգի անարդյունավետությունն ու դանդաղաշարժությունն է. «Ամենապրիմիտիվ խնդիրը լուծելու համար ստիպված ենք շատ երկար սպասել մինչեւ բոլոր ընթացակարգերով, բոլոր տեղերով անցնի, էլ չեմ ասում, որ որոշ տեղերում հնարավորինս դանդաղ տեմպերով է ամեն ինչը տեղի ունենում։ Չեմ ուզում թաքցնել, այո, մենք խնդիր ունենք ոչ թե զուտ կրճատելու, այլ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու»։
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում նախարարությունների թիվն ավելի շատ է, քան օբյեկտիվորեն կա դրա անհրաժեշտությունը։ «Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի։ Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից։ Բայց սա չի նշանակում, որ մենք փակ աչքերով, ուղղակի ֆանատիկորեն պետք է ամեն ինչ եւ բոլորին կրճատենք։ Մենք հասկանում ենք, որ որոշակիորեն հավասարակշռված գործընթացներ պետք է լինեն։ Իհարկե, մեր ցանկացած գործողություն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, ոչ թե խնդիրներ առաջացնելուն։ Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում թվայնացման միջոցով, մեզ համար ամենակարեւոր առաջնահերթութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024