«Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան»
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանը կձեւավորվեն այս ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
ՀՀԿ՝ 59 068 ձայն կամ 4.7 տոկոս
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ՝ 8533 ձայն կամ 0.68 տոկոս
ՀՅԴ՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոս
«Իմ քայլը»՝ 884 849 ձայն 70.44 տոկոս
«Լուսավոր Հայաստան»՝ 80 049 ձայն կամ 6.37 տոկոս
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ»՝ 6460 ձայն կամ 0.51 տոկոս
«Ազգային առաջընթաց»՝ 4122 ձայն կամ 0,33 տոկոս
«Մենք» դաշինք՝ 25 174 ձայն 2 տոկոս
ՕԵԿ՝ 12 390 ձայն կամ 0.99 տոկոս
«Սասնա ծռեր»՝ 22 868 ձայն կամ 1.82 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 103 837 ձայն կամ 8.27 տոկոս։
Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 ընտրող կամ ընտրողների 48,67 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 4675 է։
Այսպիսով, 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 16—ին։