ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 09.11.2024, 13:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 05

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ

Երեկ առավոտյան լրատվամիջոցները տագնապալի հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Գյումրիի օդանավակայանից ժամը 10.06—ին թռիչքային երթուղի դուրս եկած՝ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է։ Օդաչուները չեն արձագանքել կարգավարական կետի հարցումներին։ 
Կազմակերպված որոնողական աշխատանքներից ժամեր հետո հայտարարվեց, որ տեղի է ունեցել ողբերգական պատահար, ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, «նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4—ին՝ ժամը 10.20—ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ։ Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1—ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3—րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը»։
Դեպքի առիթով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10—րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ ԿԸՀ աշխատանքը, ըստ դիտորդների, այս ժամանակահատվածում պրոֆեսիոնալ է եւ արդյունավետ

ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը՝ ENEMO—ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստերում բանավեճեր առկա չեն։ «Ընտրական հանձնաժողովի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ, նիստերը հեռարձակվում են առցանց՝ ԿԸՀ կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է»,–ասաց նա՝ հավելելով, որ ԿԸՀ աշխատանքները այս նախընտրական շրջանում պրոֆեսիոնալ են։ 
Վույովիչը նշեց, որ 2017 թվականին իրենք հայտ էին ներկայացրել ԿԸՀ՝ մասնակցելու ընտրությունների մոնիթորինգի գործընթացին, բայց այդ ժամանակ իրենց հայտը մերժել էին։ «Այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը եւ եկել ենք դիտարկելու այս ընտրությունները։ Մեր կազմակերպության համար, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու ԿԸՀ—ն հրաժարվեց մեզ տեղեկատվություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ»,–հայտնեց բանախոսը։
ENEMO—ի դիտորդները նոյեմբեր ամսին սկսած առաքելության ընթացքում այցելություններ են իրականացրել հանրապետության տարբեր ընտրատեղամասեր։
ENEMO—ի միջանկյալ զեկույցի համաձայն՝ Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ եւ խաղաղ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաեւ ընտրակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024