ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 21

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Անդրադառնալով նախորդ շաբաթների կարեւոր արտաքին քաղաքական իրադարձություններին՝ նա հստակեցրել է, որ մայիսին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կատարել է 23 աշխատանքային եւ պաշտոնական այց, որոնց ընթացքում ունեցել է 150—ից ավելի հանդիպումներ, որոնցից 53 երկրների ԱԳ նախարարների, մեկ տասնյակ միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Այս ժամանակահատվածում ԱԳ նախարարի պաշտոնակատարը ունեցել է 20 ելույթ եւ 18–ից ավելի հարցազրույց հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներին։ Այնուհետեւ պատասխանել է հարցերին։
Լրագրողները դարձյալ մեկնաբանություն են խնդրել Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունների վերաբերյալ
Աննա Նաղդալյանը պատասխանել են, հարցին համալիր անդրադարձել է եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, եւ նրա մամուլի խոսնակը։
«Արտաքին գործերի նախարարության անունից միայն կարող եմ հավելել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում, եւ դրա մասին վերջերս բարձրաձայնել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաեւ ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը եւ մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը եւ դրա կիրառման սպառնալիքի աճին, եւ մասնակից պետությունները պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։
Բայց այստեղ մեկ այլ ավելի կարեւոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել. մեր այս հայտարարությունը եր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոշ ծրագրերի մեկնարկն արդեն տրվել է, որոշներինը մոտ է մեկնարկի

Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը, գործընթացների պարզեցումն ու թափանցիկությունը, մենաշնորհների վերացումը, ազատ մրցակցությունը եւ, բնականաբար, նոր ձեւավորվող քաղաքական դաշտը նոր ներդրումների տեսանկյունից առաջնորդող դեր են ունենալու։ Սրա առաջին նախանշաններից է այն, որ բավական ակտիվացել է հետաքրքրությունը մասնավորապես սփյուռքահայերի շրջանում՝ Արաբական Էմիրություններից, Լիբանանից, ՌԴ—ից, Կանադայից, ԱՄՆ—ից, Իրանից, որոնք առավելապես ցանկանում են ներգրավվել արտադրության, շինարարության ոլորտներում, բնակելի թաղամասեր կառուցել, մատուցել նաեւ ծառայություններ տարբեր ոլորտներում։
Ինչպիսի՞ն էր ներդրումային դաշտն այս տարի, որքանո՞վ էին կանխատեսումներն իրատեսական, ի՞նչ նոր սպասումներ կան գալիք տարվա առումով, զրուցեցինք «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումային թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի հետ՝ ամփոփելով այս տարվա խոշոր ներդրումային ծրագրերը։
2018թ. ներդրումների ծավալը կազմել է շուրջ 18 մլն դոլար, որից 11,2 մլն—ն եղել են նոր ներդրումները, իսկ 6,9 մլն–ն կազմել են վերաներդրումները։ Դրանք վերաբերում են այն ընկերություններին, որոնք իրենց բիզնեսն ու գործունեությունն ընդլանելու նպատակով նոր ներդրումներ են ներգրավել։ Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրենք ներդրողների հետ հաղորդակցությունը պահպանում են նաեւ բիզնեսի ծավալման հետագա գործընթացներում՝ իրականացնելով ետներդրումային սպասարկում, մշակում բիզնեսի զարգացման եւ ընդլայնման նոր ռազմավարություն, դիտարկում նոր ուղղություններ։ Առկա ներդրումները հիմնականում իրականացվել են մի շարք ուղղություններով, որոնք մանրամասնորեն կներկայացնեք ստորեւ։
Ինչպիսին կլինի 2019—ը նոր ներդրո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջերմորեն շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատողներին եւ վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես եւ ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերեւացող, բայց խիստ կարեւոր աշխատանք է եւ գործունեություն։ 
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են եւ բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ եւ դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։
Հայաստանում այս տարվա ապրիլ—մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը եւ ուղենշում ապագան։ Այս համատեքստում ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման եւ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը եւ հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի եւ ժողով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024