ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 11.10.2024, 06:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 25

2018թ. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում շարունակվել են տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջեւ համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման եւ իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները։ Ռուսաստանի նախագահությամբ կառույցում քայլեր են ձեռնարկվել մի շարք գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ, ինչպիսիք են տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը, գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը եւ այլն։
Այսպես, թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ բավական կարեւոր էր նորմատիվային եւ ինստիտուցիոնալ բազայի ստեղծումը, որը թույլ կտա 2019թ. իրականացնել տարբեր խոշոր թվային ծրագրեր։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման ծրագրերի նախաձեռնությունների առաջարկներ է ստացել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմիններից, այնպես էլ գործարար շրջանակներից։ Սա վկայում է կառույցի աշխատանքների նկատմամբ բիզնես շրջանակների հետաքրքրության բարձրացման եւ նրանց միջեւ համագործակցության խորացման մասին։ Այս ոլորտում պիլոտային մի քանի ծրագրեր արդեն իրականացվել են, եւ այժմ այդ նախաձեռնությունների վերլուծության արդյունքներն ամփոփելով՝ փորձագետներն աշխատում են թվային ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Ինտեգրման խորացումը միության առաջնային եւ կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018թ. ամփոփիչ նիստին ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներն «Ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագիր են ստորագրել, որով համաձայնել են ինտեգրման օրակարգում նոր խնդի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ։
Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին եւ 2019 թվականից ակնկալիքներին։
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Թույլ տվեք նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետեւ 2018—ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարեւոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք։ Դա նաեւ Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է, եւ իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից։
Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետեւյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության եւ գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու եւ այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով։ Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերություննե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համընդհանուր դրական արձանագրումով փակվեց թավշյա հեղափոխությամբ երկրում սկիզբ առած փոփոխությունների առաջին հատորի եզրափակիչ էջը։ 
Հիմա բացվում է մյուս հատորը, որում կշարադրվի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների, կառուցվածքային արդյունավետության բարձրացման քայլերի, իմիտացիոն ու կեղծ օրակարգերից հրաժարվելու տարեգրությունը։ 
Շուտով կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ ժամանակը չի սպասում, քանզի անելիքները շատ են։ 
Այս համապատկերում առաջին քայլերից մեկը կառավարության նախաձեռնությամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը ներքին շրջանառության մեջ դնելն է։
Արդեն իսկ հնչում են տարատեսակ կարծիքներ տարբեր շրջանակների կողմից, կառուցվածքային փոփոխություններին ենթակա գերատեսչությունների աշխատակիցները բողոք եւ մտավախություն են հայտնում, եւ դա բնական է, քանի որ սոցիալական խնդիրների բախվելու հեռանկարը ոչ ոքի համար չի կարող հաճելի լինել։
Մյուս կողմից՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությանը հանգեցրած պատճառներից մեկն էլ հենց անարդյունավետ կառավարման համակարգն էր, որը, մսխելով առանց այն էլ սուղ բյուջետային միջոցները, համարժեքորեն չէր արձագանքում երկրի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։
Երկրում զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կտրուկ ու ցավոտ քայլերի դիմել։ Անշուշտ, դրանք պետք է լինեն համակողմանիորեն քննարկված, կշռադատված եւ փաստարկված։ Պետք է հաշվի առնվեն նաեւ դրանց սոցիալական հետեւանքները։ Այստեղ անելիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչով աչքի ընկան Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2018 թվականին

2018 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ եվրաինտեգրման ուղղությամբ տեղի ունեցած զարգացումների առումով բավական հագեցած եւ արդյունավետ էր։
2018թ. փետրվարին ստորագրվեց «ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, որը սահմանում է նախորդ տարվա նոյեմբերին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները։ Փաստաթուղթը ներառում է 4 ոլորտ՝ կառույցների հզորացում, տնտեսական զարգացում, էներգաարդյունավետություն եւ բնապահպանություն, շարժունակություն եւ մարդկանց միջեւ շփումներ։ Նախատեսվում է, որ մինչեւ 2020թ. այս ուղղություններով Հայաստանում կիրականացվեն բարեփոխումներ։
Իսկ հենց ՀՀ—ԵՄ համաձայնագիրը, որը թե ՀՀ—ԵՄ, թե ԵՄ առանձին երկրների հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություն է ընձեռում, ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո այս տարվա հունիսի 1—ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մտավ պայմանական կիրարկման փուլ։ Ըստ համաձայնագրի՝ այս փուլում կգործեն այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի եւ ԵՄ ընդհանուր իրավասություններին՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի բոլոր ԵՄ անդամ երկրների օրենսդիր մարմինների եւ Եվրախորհրդարանի կողմից այն վավերացնելուց հետո։ Առ այսօր համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը եւ Մեծ Բրիտանիան։ Եվրախորհրդարանի կողմից այն նույնպես վավերացվել է, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրների միջեւ համաձայնագրի հետ կապված կա կոնսենսուս, եւ դրա վավերացումը մյուս անդամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22—ին Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետեւել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն եւ ներդրված տեխնոլոգիաներին։ «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը եւ Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, եւ արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթեւության եւ ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ—ում։ Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչեւ 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120—ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում եւ այլ երկրներում։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել նաեւ զարգացման ծրագրերը, այն է՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը, որի ներդրման ծավալը 60—80 մլն եվրո է, եւ իրանական «SAIPA Group» ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համընդհանուր դրական արձանագրումով փակվեց թավշյա հեղափոխությամբ երկրում սկիզբ առած փոփոխությունների առաջին հատորի եզրափակիչ էջը։ 
Հիմա բացվում է մյուս հատորը, որում կշարադրվի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների, կառուցվածքային արդյունավետության բարձրացման քայլերի, իմիտացիոն ու կեղծ օրակարգերից հրաժարվելու տարեգրությունը։ 
Շուտով կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ ժամանակը չի սպասում, քանզի անելիքները շատ են։ 
Այս համապատկերում առաջին քայլերից մեկը կառավարության նախաձեռնությամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը ներքին շրջանառության մեջ դնելն է։
Արդեն իսկ հնչում են տարատեսակ կարծիքներ տարբեր շրջանակների կողմից, կառուցվածքային փոփոխություններին ենթակա գերատեսչությունների աշխատակիցները բողոք եւ մտավախություն են հայտնում, եւ դա բնական է, քանի որ սոցիալական խնդիրների բախվելու հեռանկարը ոչ ոքի համար չի կարող հաճելի լինել։
Մյուս կողմից՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությանը հանգեցրած պատճառներից մեկն էլ հենց անարդյունավետ կառավարման համակարգն էր, որը, մսխելով առանց այն էլ սուղ բյուջետային միջոցները, համարժեքորեն չէր արձագանքում երկրի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։
Երկրում զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կտրուկ ու ցավոտ քայլերի դիմել։ Անշուշտ, դրանք պետք է լինեն համակողմանիորեն քննարկված, կշռադատված եւ փաստարկված։ Պետք է հաշվի առնվեն նաեւ դրանց սոցիալական հետեւանքները։ Այստեղ անելիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024