ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 03.11.2024, 04:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 26

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԿԲ—ում 2018 թ. տարեմուտի ընդունելությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք։
Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
Կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերեւս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում։ Ինչպես դեռեւս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ եւ ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաեւ շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, եւ դա իսկապես շատ կարեւոր ցուցանիշ է։ Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաեւ դա այստեղ ներկա մարդկանց հետեւողական, քրտնաջան եւ նվիրված աշխատանքի արդյունք է, եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։
Այս ընթացքում ՀՀ կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, եւ մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական բնույթի։ Մեր համագործակցության ամենակարեւոր եւ հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ում մասնակցել է ընդունելության

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ։
Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետեւ, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարեւոր փոփոխություն եւ այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից եւ իր գագաթնակետին հասավ 2018—ի դեկտեմբերի 9—ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. առաջինը՝ ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, եւ երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաեւ արձանագրել են այդ ընտրությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը «WION TV» («World Is One News») լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով։
«Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո։ Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը։ Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար։ Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում։ Ցանկանում եմ նաեւ հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը եւս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ է կանգնած։ «Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն։ Նախկինում, երբ մենք Խորհրդային Միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերեւից ներքեւ։ Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության։ Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում։ Պետք է ասեմ, որ սա նաեւ սերնդային հեղափոխություն է։ Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024