ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 19

Վստահեցրել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Երեկ լրագրողներին հանդիպման էր հրավիրել ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը, անդրադառնալով հայ—ռուսական հարաբերություններին, վստահեցրեց, որ դրանք նախկինի պես բարեկամական են եւ այդպես էլ կշարունակվեն։
«Այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել եւ ունենում են Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ—ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային եւ ռազմավարական բնույթ։ Այդ մասին վկայում են քաղաքական համագործակցության ինտենսիվությունը՝ ներառյալ բարձր մակարդակի երկխոսությունը եւ առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր եւ բովանդակալից։ «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է, եւ ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում եւ այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձեւավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,–ընդգծեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում եւ, բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խոր պատմական արմատներ, ամրապնդվեն եւ զարգանան։
Հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ—ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ փոխգործակցության կարեւորությունը։ Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները։ «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, եւ այդ կարեւորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ։ Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ—ի հետ նաեւ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ կրթության ոլորտներում։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ—ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ։ 
Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՏՄ երկրները ավիացիոն ոլորտում միջազգային բյուրո են ստեղծում՝ պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար։ Գործի սկիզբը դրվել է դեռ 2017թ., եւ այս տարվա սեպտեմբերին էլ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել այդ բյուրոն ստեղծելու առաջարկով, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաեւ Հայաստանի կողմից։ Մեր ԱԳՆ—ն դեռ մեկ տարի առաջ դրական եզրակացություն է տվել՝ համարելով, որ բյուրոյի ստեղծումը Հայաստանի համար արտաքին քաղաքական առումով նպատակահարմար է եւ համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։ Գործադիրն էլ ընթացիկ տարվա նոյեմբերին արդեն հավանություն է տվել բյուրոյի ստեղծման համաձայնագրի կնքմանը։
Այստեղ, սակայն, հարց է ծագում. արդյո՞ք միջազգային այս՝ ռուսական կողմից նախաձեռնված բյուրոյին անդամակցելը չի հակասում մեկ այլ միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիային անդամակցությանը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը 1992թ.—ից, ինչպես նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները, 192 պետությունների շարքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ոչ հայերեն հապավմամբ՝ ԻԿԱՕ) անդամ եւ վերջինս հիմնադրող Չիկագոյի 1944թ. դեկտեմբերի 7—ի կոնվենցիայի պայմանավորվող կողմ են։
Ըստ մեր ԱԳՆ—ի պարզաբանման՝ Չիկագոյի կոնվենցիայի 26—րդ հոդվածը (վթարների հետաքննության մասին է խոսում) սահմանում է, որ պայմանավորվող պետության օդանավի հետ մեկ այլ պայմանավորված պետության տարածքում տեղի ունեցած համապատասխան վթարի դեպքում պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, կատարում է դրա հանգամանքների հետաքննությունը՝ համաձայն ՔԱՄԿ կողմից առաջարկված կարգի՝ այնքանով, որքանով դա համապատասխանում է տվյալ պետության օրենսդրությանը։ Կոնվենցիայի համապատասխան հավելվածի համաձայն էլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 303 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Այս տարվա արդյունքներով գնաճը ձեւավորվել է մեր կանխատեսումներից ցածր։ Ցածր գնաճային միջավայրը, որն ունեցել ենք վերջին մի քանի տարիներին, պահպանվել է նաեւ վերջին ամիսներին։ Սա թույլ է տալիս, որ մեր դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնվող։ Տարեվերջի ցուցանիշը եւս կանխատեսածից ցածր է լինելու։ Այս ցուցանիշին նպաստել են մի շարք գործոններ։ Առաջինը՝ ուրվագծվում է մրցակցութան ավելացման միտում նաեւ այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք գրաված կազմակերպություններ կան։ Կազմակերպություններն ավելի երկար են ծանրութեթեւ անում գների փոփոխության հետ կապված։ Միջազգային գների հետ համեմատած եւս նվազման միտումներ կան։ Եթե միջազգային շուկայում ավելացում է լինում, մեր շուկայում դա չի լինում բավականին երկար ժամանակ»,–այսպիսի գնահատական տվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Այս տարվա 12—ամսյա գնաճը Հայաստանում նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս։
Նա ցածր գնաճի պատճառներից մեկը համարեց նաեւ այն, որ կառավարությունն ավելի շատ է ուշադրություն դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։ Նրա կարծիքով՝ տարեկան ցուցանիշներն ամփոփելիս տեսանելի կլինի, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան։ Դեֆիցիտի ցուցանիշը եւս փոքր է, որն իր ազդեցությունն է ունենում գնաճի ցուցանիշի վրա։ 1.3 տոկոսի դեֆիցիտ է սպասվում այն դեպքում, երբ դա նախկինում եղել է 2 տոկոս։
Ստեփանյանը ցածր գնաճի վրա ազդող երրորդ գործոնը համարեց գյուղատնտեսությունում տեղի ունեցած երեւույթները։ «Այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները բացասական միտումներ ունեն։ Նոյեմբերին ավելի քան քսան տոկոս անկում է եղել։ Օգոստոսից սկսած այս ցուցանիշն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024