ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 19 » Ավիացիոն միջազգային բյուրոն բաց կլինի /Բայց միացումը՝ բոլոր երկրների համաձայնությամբ/
09:41
Ավիացիոն միջազգային բյուրոն բաց կլինի /Բայց միացումը՝ բոլոր երկրների համաձայնությամբ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՏՄ երկրները ավիացիոն ոլորտում միջազգային բյուրո են ստեղծում՝ պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար։ Գործի սկիզբը դրվել է դեռ 2017թ., եւ այս տարվա սեպտեմբերին էլ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել այդ բյուրոն ստեղծելու առաջարկով, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաեւ Հայաստանի կողմից։ Մեր ԱԳՆ—ն դեռ մեկ տարի առաջ դրական եզրակացություն է տվել՝ համարելով, որ բյուրոյի ստեղծումը Հայաստանի համար արտաքին քաղաքական առումով նպատակահարմար է եւ համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։ Գործադիրն էլ ընթացիկ տարվա նոյեմբերին արդեն հավանություն է տվել բյուրոյի ստեղծման համաձայնագրի կնքմանը։
Այստեղ, սակայն, հարց է ծագում. արդյո՞ք միջազգային այս՝ ռուսական կողմից նախաձեռնված բյուրոյին անդամակցելը չի հակասում մեկ այլ միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիային անդամակցությանը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը 1992թ.—ից, ինչպես նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները, 192 պետությունների շարքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ոչ հայերեն հապավմամբ՝ ԻԿԱՕ) անդամ եւ վերջինս հիմնադրող Չիկագոյի 1944թ. դեկտեմբերի 7—ի կոնվենցիայի պայմանավորվող կողմ են։
Ըստ մեր ԱԳՆ—ի պարզաբանման՝ Չիկագոյի կոնվենցիայի 26—րդ հոդվածը (վթարների հետաքննության մասին է խոսում) սահմանում է, որ պայմանավորվող պետության օդանավի հետ մեկ այլ պայմանավորված պետության տարածքում տեղի ունեցած համապատասխան վթարի դեպքում պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, կատարում է դրա հանգամանքների հետաքննությունը՝ համաձայն ՔԱՄԿ կողմից առաջարկված կարգի՝ այնքանով, որքանով դա համապատասխանում է տվյալ պետության օրենսդրությանը։ Կոնվենցիայի համապատասխան հավելվածի համաձայն էլ, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել դեպքը, կարող է հետաքննության անցկացումը ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցել այլ պետությանը կամ ավիացիոն վթարների հետաքննությամբ զբաղվող տարածաշրջանային կազմակերպության՝ փոխադարձ պայմանավորվածության եւ համաձայնության հիման վրա։ Եվ Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման ու գործունեության կազմակերպման վերաբերյալ համաձայնագրում վկայակոչվում են Չիկագոյի կոնվենցիան ու դրա հավելվածները, որոնք միջազգային բազմակողմ ձեւաչափով կարգավորում են ավիացիոն պատահարների ու լուրջ միջադեպերի հետաքննության իրականացմանն առնչվող հարցերը։ Համաձայնագրի նախաբանում կատարված հղումները եւս համապատասխանում են Չիկագոյի կոնվենցիայի նախաբանում նշված նպատակներին։ Այնպես որ, այս մասով խնդիր չկա։
ՀՀ—ն նաեւ դեռ 1991թ. ձեւավորված ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ձեւավորված Միջպետական ավիացիոն կոմիտեի գործունեությունից էլ անմասն չէ (այս մասին նախորդիվ խոսել ենք)։ Այս համատեքստում անհրաժեշտ է քննարկել այդ կոմիտեի՝ ավիացիոն հետաքննությունների մասով եւ ստեղծվող Բյուրոյի (ԵԱՏՄ երկրների միջեւ) գործունեությանը ՀՀ միաժամանակյա մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով մասնավորապես՝ երկու մարմիններում ընդգրկված պետությունների շրջանակը, այդ մարմինների բյուջե Հայաստանի կողմից վճարվող եւ վճարվելիք անդամավճարը։ Եվ 1991թ. համաձայնագիրն ասում է, որ կողմերն իրավունք ունեն կնքել տվյալ համաձայնագրին չհակասող երկկողմ եւ բազմակողմ միջազգային պայմանագրեր, եւ այդ մասին տեղեկացնեն Միջպետական ավիացիոն կոմիտեին։ Ինչպես տեսնում ենք, այս մասով էլ խնդիր չկա։
Մի խոսքով, Հայաստանը հանգիստ կարող է անդամակցել Միջազգային ավիացիոն բյուրոյին։ Դա չի հակասում ոչ Միջպետական ավիացիոն կոմիտեի եւ ոչ էլ Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին, նաեւ համապատասխանում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
Հիմա փորձենք որոշ մանրամասներ ներկայացնել ԵԱՏՄ երկրների միջեւ նախաձեռնվող Միջազգային ավիացիոն բյուրոյի համաձայնագրից՝ հասկանալու, թե ինչ պարտավորություններ ու իրավունքներ են տրվում կողմերին, բյուրոյին անդամակցությունը ինչ կարգի գումար է ենթադրում եւ այլն։
Նախ ասենք, որ, համաձայնագրի համաձայն, ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի վերաբերյալ տեղեկությունը կփոխանակվի ԻԿԱՕ—ի հետ։ Բյուրոյի աշխատանքային լեզուն ռուսերենը կլինի՝ որպես ԻԿԱՕ—ի պաշտոնական լեզուներից մեկը։ Բյուրոյի գտնվելու վայրը կլինի Մոսկվան։ Համաձայնագրի կողմ երկրները պարտավորվում են ավիացիոն պատահարների քննությունը զերծ պահել քաղաքական կամ այլ միջամտությունից։
Գանք բյուրոյի բյուջեին։ Այն կձեւավորվի կողմերի բաժնային վճարումների հաշվին։ Դրանց չափերն առայժմ պարզ չեն. այն կորոշեն կառավարությունների ղեկավարները եւ կվերանայեն ըստ անհրաժեշտության։ Բյուջեն ռուսական ռուբլով կլինի։ Եվ այն պետք է հավասարակշռված լինի ըստ եկամուտների եւ ծախսերի։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական պարզաբանման միջոցով, բյուրոյի գործունեությունից ստացված եկամուտները, ներառյալ՝ քննությունների անցկացումից, մասնագետների ուսուցումից, խորհրդատվությունների տրամադրումից եւ այլ ծառայություններից ստացված եկամուտները, օգտագործվում են բյուրոյի ղեկավար խորհրդի որոշմամբ։ Ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողություն էլ կարվի։ Ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ, կանցկացվի աուդիտ։ Ստուգումը կանի խումբը, որ կձեւավորվի բյուրոյի երկրների ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներից կազմված աուդիտորներից։ Աուդիտների արդյունքները կներկայացվեն բյուրոյի կողմերի ու ղեկավար խորհրդի քննարկմանը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ բյուրոյի նախագահն ու աշխատակիցները միջազգային ծառայողներ կհամարվեն։ Կողմերից յուրաքանչյուրի տարածքում բյուրոյի աշխատակիցները կօգտվեն սոցիալական երաշխիքներից, արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են նրանց՝ պաշտոնեական պարտականությունները կատարելու համար։
Հարց է ծագում՝ ի՞նչ ծավալի անձեռնմխելիություն է տրվում բյուրոյի աշխատակիցներին։ Պարզվում է՝ դա լրիվ առանձին բաժնով՝ հավելվածով է սահմանվում, ինչին մենք առանձին կանդրադառնանք։
Իսկ առայժմ ասենք, որ ավիացիոն ոլորտում ԵԱՏՄ երկրների կողմից ստեղծվող միջազգային բյուրոյի համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար։ Բայց այդ միացումը պետք է իրականացվի բոլոր կողմերի համաձայնությամբ միայն։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024