ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 17

Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը չխաթարվեց։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով, դա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Նրա գնահատմամբ՝ 2018—ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում։
Ներսես Երիցյանն այս մասին խոսեց երեկ կայացած «Ֆիչ Ռեյթինգսի» երեւանյան համաժողովի ժամանակ։
«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ։ Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաեւ պոտենցիալ աճի հնարավորությունները։ Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,–ասաց նա։
Եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել են, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ։ Երիցյանի կարծիքով՝ 2018—ի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին մոտ են։
«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով։ Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում։ Սա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երեւում։ Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014—ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք։ Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը եւ տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,–ասաց Երիցյանը։
Կենտրոնական բանկը ան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հանդիպել է ռուսական լրատվամիջոցների հետ։ Նա դժգոհել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները։
Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս։ Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,–ըստ «Արմենպրեսի», ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար։ «Աստված ձեզ հետ։ Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը։ Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարություններիս համար։ Պուտինը ներողություն է խնդրել բոլորից։ Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաեւը սկսեց ներողություն խնդրել։ Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում։ Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,–ասել է Բելառուսի նախագահը։
Բելառուսի նախագահն արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին Փաշինյանի կշտամբանքներին, միայն թե նա իր արարքը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել։ «Ադրբեջանցիները խնդրու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել, որ դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար եւ կարեւորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը։ «Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ—կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, եւ ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը եւ անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում, եւ իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարեւոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաեւ կառավարման բարձր ստանդարտներ։ «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի եւ ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարեւոր է անկախ դատական համակարգի առկայությունը, եւ հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում։ Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024