ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2019, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [805]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [633]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 17 » Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն /ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում/
10:04
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն /ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում/

Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը չխաթարվեց։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով, դա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Նրա գնահատմամբ՝ 2018—ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում։
Ներսես Երիցյանն այս մասին խոսեց երեկ կայացած «Ֆիչ Ռեյթինգսի» երեւանյան համաժողովի ժամանակ։
«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ։ Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաեւ պոտենցիալ աճի հնարավորությունները։ Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,–ասաց նա։
Եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել են, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ։ Երիցյանի կարծիքով՝ 2018—ի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին մոտ են։
«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով։ Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում։ Սա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երեւում։ Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014—ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք։ Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը եւ տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,–ասաց Երիցյանը։
Կենտրոնական բանկը անկախ է, իրենք դրանով կարողացան իրենց պրոֆեսիոնալ խոսքը տեղ հասցնել, ինչի արդյունքները հիմա տեսանելի են, նկատեց Երիցյանը։ Տարածաշրջանի երկրների համեմատ՝ Հայաստանում ապահովվում է ֆինանսական կայունությունը, գների կայունությունը, նաեւ շուկաներում համեմատական կայունությունը։
Երիցյանի խոսքով՝ պահուստները տարվա ընթացքում եւս շատ բարձր են՝ չնայած որոշակի տատանումներին։ «Մենք զուտ 40—50 մլն դոլարի կարգի գնումներ ենք իրականացրել՝ համալրելով մեր պահուստները, որպեսզի կանխենք նաեւ չարդարացված տատանումները»,–եզրափակեց ԿԲ—ի նախագահի տեղակալը։
Ներսես Երիցյանի խոսքով՝ Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12—ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս. «Մենք հարցումներ ենք իրականացնում հանրության եւ ֆինանսական ինստիտուտների շրջանակում։ Եվ եթե տարվա սկզբին՝ մինչեւ 3—րդ եռամսյակը, կային գնաճի արագացման որոշակի սպասումներ, ապա այսօր այդ սպասումները քիչ են՝ գնաճի զարգացումներից ելնելով։ Գնաճը գտնվում է մեր կանխատեսման շրջանակում։ Եվ տարին կավարտենք մեր թիրախի շրջանակներում»։
Նրա կարծիքով՝ դրամավարկային քաղաքականությունը դեռ պետք է մնա ընդլայնողական, որպեսզի կարողանան գնաճի նպատակներին հասնել։
Երիցյանի խոսքով՝ ընթացիկ հաշիվը նույնպես կայուն է մնում։ Նա սա համարեց կարեւորագույն մակրոտնտեսական ցուցանիշ։ Այս տեսակետից վերջին մի քանի տարիներին ընթացիկ հաշվի դեֆիցիտը բավականին ցածր է։ Երիցյանը հույս հայտնեց, որ արտահանման հետագա զարգացումների եւ աճի, դիվերսիֆիկացման հաշվին այդ միտումները կպահպանվեն։

***
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%։ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար։ Թեեւ տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես—թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է։
ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման մասով արձանագրված առաջընթացը։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 60 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019