Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 20
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի թեկնածությունները, խմբակցության ղեկավար պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ալեն Սիմոնյանը։
«Նաեւ առաջարկվել են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, եւ կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները։ Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, եւ ընդունվել է վարչության որոշումը»,–ասել է նա։
|
ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ էր ՀՀ—ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում։ Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին։
Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, եւ այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների։ Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը։ Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ։
Հանձնաժողովի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել դավադրություններ չփնտրել եւ չառաջնորդվել հակառակորդի մեկնաբանություններով
Երեկ Դիլիջանում միջոցառման մասնակցող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին օրերի մի շարք հրատապ թեմաների։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Փաշինյանը նշել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։
«Միլանում համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, եւ ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն։ Ղարաբաղի հարցում նոր բան չկա։ Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,–ասել է նա։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ նկատել է՝ երբ ադրբեջանական կողմից որեւէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության տարր է պարունակում, իրեն անհանգստացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ—որ դավադրություն կա։
«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,–հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է նման մեկնաբանություններ են լինում նրա համար, որ առաջինն Ադրբեջանն է հայտարարում այդ մասին, Փաշինյանը պատասխանել է. «Ես հիշեցի մի բան, երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի եւ հաջորդ օրը մասնակցում էի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով վերջիններիս՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից։ «Իմ կարծիքով՝ շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին։ Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ—որ բան անել եւ ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ—որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին։ Ինչո՞ւ եմ ես սա հիշում եւ մեջբերում, որովհետեւ կարծում եմ՝ հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ մենք ուժեղ եւ հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ—որ բան անել եւ չսպասել ինչ—որ ուրիշ մեկի անելիքին։ Հետեւաբար, սա է նաեւ այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել։ Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ—ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն՝ գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան եւ անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում։ «Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը։ Շատ կարեւոր հար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|