ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 01

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է ընկերության՝ Բեռլինում տեղակայված արտադրություն

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի»՝ Բեռլինում տեղակայված արտադրություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։ 
«Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրում. իտալական «Ռենկո» եւ «Արմփաուեր» ընկերությունների հետ «Սիմենսն» իրականացնելու է Երեւանում գազատուրբինային ՋԷԿ—ի կառուցումն ու շահագործումը։ 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ—ի կառուցման համար օգտագործվելու են «Սիմենս» ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները։ Նախատեսվում է, որ ՋԷԿ—ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։
Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաեւ փորձի կիրառումը կարեւոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ 
Նրա խոսքով. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով։ Հետեւաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով «Սիմենսի» հետ, կարող ենք նաեւ մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պետական մրցանակ է հանձնվել Ջեյմս Թրուշարդին

Երեկ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին եւ նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Հարգարժան պարոն Թրուշարդ,
Տիկնայք եւ պարոնայք,
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին։ 
Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետեւյալը։
Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է՝ տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաեւ մարտահրավեր են բոլոր նրանց, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։ 
Հայաստանի եւ ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախեւառաջ, ապրելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում՝ մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ, նաեւ մեր տնտեսական աճն ու զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանդիպում Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» գիտահետազոտական կենտրոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների եւ արագացուցչային ֆիզիկայի բնագավառում։
«ԴԵԶԻ»—ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի եւ Երեւանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ
«ԴԵԶԻ»—ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաեւ կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։
Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների եւ, հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձեւավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։
«Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»—ում տեսա նաեւ հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ—գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ 
Կարծում եմ՝ ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան
Հայաստանն ունի լավ մասնագետներ եւ կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել։ Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք եւ զարգացնենք փոխգործակցությունը»,–ընդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024