ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 1 » Հայ գիտնականներ՝ «ԴԵԶԻ»—ում
10:09
Հայ գիտնականներ՝ «ԴԵԶԻ»—ում

Հանդիպում Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» գիտահետազոտական կենտրոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների եւ արագացուցչային ֆիզիկայի բնագավառում։
«ԴԵԶԻ»—ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի եւ Երեւանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ
«ԴԵԶԻ»—ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաեւ կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։
Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների եւ, հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձեւավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։
«Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»—ում տեսա նաեւ հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ—գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ 
Կարծում եմ՝ ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան
Հայաստանն ունի լավ մասնագետներ եւ կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել։ Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք եւ զարգացնենք փոխգործակցությունը»,–ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024