Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 14
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ նշել. «Դեկտեմբերի 9—ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մեր կառավարության առաջին նիստն է, եւ ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են, ինչը նշանակում է, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»։
Վարչապետի պաշտոնակատարը ուղենշել է կառավարության՝ առաջիկա շրջանի մի քանի կարեւոր անելիքները. «Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար։ Հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ ներդրումային նախագծի առջեւ խոչընդոտներ են հարուցվում եւ այլն։ Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների եւ ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|