Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 04
Երեւանի Բագրեւանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1—ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Արարողությանը ներկա էր նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը ողջունեց «Ինժեներական քաղաք» ծրագիրը եւ շնորհավորեց բոլորին մեծ իրադարձության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ «Ուզում եմ հատուկ շնորհավորել «Նեյշնլ Ինսթրումենթսի» հայաստանյան թիմին եւ անձնապես Արամ Սալաթյանին, ում հետեւողական ջանքերի շնորհիվ ծնվեց միտք, դարձավ ծրագիր եւ հետագայում, տարբեր գերատեսչություններով անցնելով, ի վերջո այսօր կյանքի է կոչվում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլխապտույտ արագությամբ է զարգանում, եւ մենք շահեկան դիրքերում ենք նրանով, որ ԽՍՀՄ—ից ժառանգած լավ դպրոց ունենք այս ոլորտում։ Պիտի առավելագույն ջանքերը գործադրենք, որ կարողանանք տեմպը պահել, եւ ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կհաջողենք»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Ջեյմս Թրուշարդը նույնպես շնորհավորեց տեխնոլոգիական հանրությանը ծրագրի մեկնարկի առիթով։ «Ինժեներական քաղաքը» Հայաստանի համար հաջորդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսություն զարգացնելու համար նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը խոսում են արտաքին շուկաներ դուրս գալու անհրաժեշտությունից՝ մեխանիզմներ գրեթե չառաջարկելով (թեեւ նախընտրական շրջաններում սա օրինաչափ է)։ Ասում են՝ պետք է, անհրաժեշտ է, կարեւոր է, ժամանակն է եւ այլն։ Ընդհանրապես, հզոր տնտեսություն ունեցող երկրները հաճախ տնտեսությամբ են քաղաքականություն թելադրում։ Հայաստանը, ցավոք, առայժմ դրա հնարավորությունը չունի, եւ մենք արտաքին շուկաներ դուրս գալու համար մանր ու մեծ քաղաքական խնդիրներ պետք է կարողանանք լուծել։ Այլ կերպ՝ արտաքին կապերի հարցերը կարգավորել։ Եվ յուրաքանչյուր ընտրական փուլում հարց է ծագում՝ հերթական կառավարությունը «կամ, կամ»—ի՞, թե՞ «եւ, եւ»—ի քաղաքականությունն է առաջ տանելու։ Փորձենք հասկանալ քաղաքական ուժերի ծրագրերը այս առումով։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը գծում է սահմանները. ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ—ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ—ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ—ում եւ ԵԱՏՄ—ում, նաեւ՝ նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում։ Այնուհետեւ հավելում է. «Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ։ Իրական նպատակներն ու տեսլականը դրսեւորվում են գործերով, կայացրած որոշումներով։ Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից։ Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ»։ Ու խոստանում է՝ շարունակելու են աշխատել հավասարակշռված եւ վարելու են Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|