Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Հարգելի բարեկամներ,
Շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում։ Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո, Ձեր եւ Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո։ Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջեւ, Ձեր թիմի առջեւ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի։
Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ լեցուն։ Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը։ 2000—ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն։ Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 29.7 տոկոսով։ Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով՝ 17.5 տոկոսով։
Կարծում եմ՝ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել։ Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել։ Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի եւ ոչ միայն այս ոլորտում, այլեւ մյուս ուղղություններով։ Նկատի ունեմ նաեւ անվտանգությ
...
Կարդալ շարունակությունը »