ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 28 » Համագործակցություն երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով
19:08
Համագործակցություն երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով

Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Հարգելի բարեկամներ,
Շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում։ Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո, Ձեր եւ Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո։ Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջեւ, Ձեր թիմի առջեւ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի։
Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ լեցուն։ Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը։ 2000—ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն։ Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 29.7 տոկոսով։ Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով՝ 17.5 տոկոսով։
Կարծում եմ՝ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել։ Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել։ Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի եւ ոչ միայն այս ոլորտում, այլեւ մյուս ուղղություններով։ Նկատի ունեմ նաեւ անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը։ Մի խոսքով՝ մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք։ Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել։ Բարի գալուստ»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի։ Շնորհակալ եմ հրավերի համար։
Ես էլ եմ շատ ուրախ տեսնել Ձեզ, տեսնել մեր գործընկերներին։ Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է։ Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ՝ ես ղեկավարների եռյակում եմ։ Վստահ եմ, կարծում եմ՝ դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի։ Հույս ունեմ, որ նաեւ կզարգանա։ Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում։ Դա մեզ համար շատ ուրախալի կլինի։
Իհարկե, մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն զարգանում են։ Ուրախալի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. ռուսաստանյան ԶԼՄ—ներում հրապարակում կար, որ ամանորյա սեզոնին Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենահայտնի ուղղությունն է, եւ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը կաճի 70 տոկոսով։ Դա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլեւ Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, եւ դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը։ Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, եւ վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան։
Վերջերս Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Շատ ուրախ եմ, որ այդ ընտրություններն անցան օրենքին համապատասխան, դրանք ազատ ընտրություններ էին։ Շատ ուրախ եմ, որ դա արձանագրեցին նաեւ միջազգային դիտորդները, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի Դաշնությունից դիտորդները. բավական շատ դիտորդներ էին մասնակցում այդ ընտրություններին։
Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաեւ մեր միջխորհրդարանական հարաբերությունները։ Մենք դրական ենք տրամադրված նաեւ մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով։
Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ եւ մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը։ Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում։
Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք եւ մենք դրական ենք տրամադրված։ Վստահ եմ՝ դրական արդյունքներ կունենանք»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 357 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024