ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 4 » Տեխնոլոգիական վերելքի հուսալի ճանապարհ /Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի արարողությունը/
09:41
Տեխնոլոգիական վերելքի հուսալի ճանապարհ /Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի արարողությունը/

Երեւանի Բագրեւանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1—ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Արարողությանը ներկա էր նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը ողջունեց «Ինժեներական քաղաք» ծրագիրը եւ շնորհավորեց բոլորին մեծ իրադարձության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ «Ուզում եմ հատուկ շնորհավորել «Նեյշնլ Ինսթրումենթսի» հայաստանյան թիմին եւ անձնապես Արամ Սալաթյանին, ում հետեւողական ջանքերի շնորհիվ ծնվեց միտք, դարձավ ծրագիր եւ հետագայում, տարբեր գերատեսչություններով անցնելով, ի վերջո այսօր կյանքի է կոչվում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլխապտույտ արագությամբ է զարգանում, եւ մենք շահեկան դիրքերում ենք նրանով, որ ԽՍՀՄ—ից ժառանգած լավ դպրոց ունենք այս ոլորտում։ Պիտի առավելագույն ջանքերը գործադրենք, որ կարողանանք տեմպը պահել, եւ ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կհաջողենք»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Ջեյմս Թրուշարդը նույնպես շնորհավորեց տեխնոլոգիական հանրությանը ծրագրի մեկնարկի առիթով։ «Ինժեներական քաղաքը» Հայաստանի համար հաջորդ քայլն է կառուցելու համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ։ Հայերն արդեն հաջողակ են ոլորտում, եւ սա մեծ հնարավորություն է ավելի արագ անցնելու տեխնոլոգիական վերելքի ճանապարհը»,—նշեց Ջեյմս Թրուշարդը։
Խոսքը ներկաներին ուղղելով՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Ինժեներական քաղաք ասելով՝ հասկանում եմ ձեզ՝ պայծառ, խելացի, աշխարհի մակարդակով խնդիրներ լուծող, գիտահետազոտող հայ մասնագետներին։ Առանց այդ մարդկանց, դատարկ շենքերը ոչ ոքի պետք չեն լինելու։ Մնացեք մեր հողի վրա ամուր, շարունակեք աշխատել, եւ պետությունն այդ ճանապարհին ձեր կողքին է կանգնելու»։
EIF տնօրենը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին ծրագրին աջակցելու համար, նշեց, որ այս ծրագրի հաջողության հանդեպ վստահությունը պայմանավորված է այսօր ինժեներական ոլորտում գրանցված մեծ հաջողություններով։
«Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 կազմակերպությունների հիմնում»,–մանրամասնեց Բագրատ Ենգիբարյանը։
Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճը տեղադրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Պաշտոնական արարողությունից հետ դոկտոր Թրուշարդը դասախոսություն կարդաց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստանի» աշխատակիցների, Երեւանի տարբեր բուհերի ուսանողների համար։ Այնուհետեւ շրջայց կատարեց «Ինժեներական քաղաքի» առաջին բնակիչների՝ «Նեյշնլ Ինսթրումենս Հայաստանի» գրասենյակում։

 

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024